Ըստ տեղեկությունների՝ Դորդմունտի «Բորուսիայի» 19-ամյա կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։
Այս առիթով կարծիք է հայտնել հայտնի ֆուտբոլիստ Ուեյն Ռունին, ում խոսքերը մեջբերում է Bild-ը։
«Կարծում եմ՝ «Բորուսիան» լավ ակումբ է՝ հրաշալի երկրպագուներով: Այնտեղ վստահում են երիտասարդ խաղացողներին, և վերջին 12 ամսվա ընթացքում Սանչոյի առաջընթացն ապացուցում է դա: Նա պետք է ինքն իրեն հարցա տա՝ արդյոք Անգլիայում այդքան խաղաժամանակ կստանա, թե ոչ», – ասել է Ռունին։

