ցակավկցություն
Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Ստամբուլում տեղի ունեցած մահացու պայթյունի ընտանիքներին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել Ստամբուլի Իստիկլալ փողոցում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: «Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ստամբուլում տեղի ունեցած մահացու պայթյունի զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել է Միրզոյանը Թվիթերի իր միկրոբլոգում և գրառման մեջ նշել նաև թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուին։

