ցնցումներ

  • Օգոստոսի 1-ին՝ ժամը 21։09-ին, երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանում։ Այս մասին տեղեկանում ենք տեղի Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնից։ Նշվում է, որ երկրաշարժը եղել է 3,1 մագնիտուդ ուժգնությամբ։ Ցնցման օջախը 9 կիլոմետր խորության վրա է գտնվում։ Տուժածների և ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան։

    Երկրաշարժ է գրանցվել Վրաստանում
  • Հունաստանի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկարաշարժ է գրանցվել։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունից։ Նշվում է, որ ցնցման էպիկենտրոնը գտնվել է Կոս կղզուց 60 կիլոմետր այնկողմ։ Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չկան։

    Ուժեղ երկրաշարժ՝ Հունաստանի ափերի մոտ
  • Պանամայում՝ Կոստա Ռիկայի հարևանությամբ, բարձր ուժգնությամբ երկարաշարժ է գրանցվել։ Այս մասին են վկայում երկու երկրների սեյսմոլոգիական կենտրոնների ֆիքսած տվյալները։ Պանամայից հայտնում են, որ ցնցումները ունեցել են 6,4 մագնիտուդ ուժգնություն։ Էպիկենտրոնը 10 կիլոմետր խորությամբ է։ Իսկ Կոստա Ռիկայից հայտնում են 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին։

    Պանամայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ են ֆիքսել
  • Ադրբեջանում` Գախ շրջանի Զագատալա կայարանից 23 կմ հարավ ընկած հատվածում երկրաշարժ է տեղի ունեցել: ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ երկրաշարժը տեղի է ունեցել մարտի 31-ին` տեղական ժամանակով 13:04-ին: Երկրաշարժի կենտրոնը եղել է 10 կմ խորության վրա, ուժգնությունը կազմել է 2,9 մագնիտուդ:

    Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
  • Հայաստանի տարածքում երկրաշարժ է գրանցվել. «Սենց ցնցում երբեք չի եղել, հազիվ ենք դուրս իջել» https://www.facebook.com/azatutyun/videos/190990156141286 Տեսանյութը՝ Ազատություն ռադիոկայանի։

    Սենց ցնցում երբեք չի եղել, հազիվ ենք դուրս իջել․ խուճապ Երևանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Ունենք հետցնցումային ակտիվություն, որը գնալով մարում է։ Գրանցվել է շուրջ 20 հետցնցում։ Բնակչությանը հորդորում ենք դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ Ստացվել են ահազանգեր Այվազովսկու և Սմբատ Զորավարի փողոցներում՝ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածությունների վերաբերյալ։ Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության…

    Ունենք հետցնցումային ակտիվություն, որը գնալով մարում է․ ԱԻՆ
  • Հունվարի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:12-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:12-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.80⁰ և արևելյան երկայնության 45.55⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը…

    Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք երկրաշարժ է տեղի ունեցել
  • Մարտի 17-ի գիշերը Իտալիայում հարավում գտնվող Կալաբրիա շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժը 3,9 բալ ուժգնությամբ է եղել, այս մասին հայտնում է Իտալիային Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ինստիտուտը: Սեյսմոլոգների կողմից գրանցվել է ավելի քան 10 ցնցում, իսկ էպիկոնտրոնը գտնվել է Տիրենյան ծովում` Կալաբրիայի արևմտյան ափի մոտ: Երկրաշարժը գրանցվել է երկրի մակերևույթից 33 կմ խորության վրա: Տատանումները…

    Երկրաշարժ է տեղի ունեցել Իտալիայում
  • «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում չափիչ սարքերը դեռ տեղադրված են, եթե ցնցումները կրկնվեն, հնարավորություն կլինի գրանցել պատճառը: Այս մասին ասել է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդմոն Զարգարյանը: «Ինչպես գիտեք, երկրաշարժը բացառել ենք, սեյսմակայունության հետ կապված ևս խնդիր չկա, այդ տարբերակն էլ ենք բացառել: Առկա է արտաքին միջամտություն՝ մարդկային գործոն: Ասենք, կարող…

    «Դալմա մոլ»-ում ցնցումների պատճառը մարդկային գործոնն է․ ԱԻՆ
  • Սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Ըստ…

    Հայաստանում գրանցված երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև Կարսում
  • Ավստրալիայի հյուսիսարևմտյան ափերի մոտ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում են ԱՄՆ երկրաբանական ծառայությունից (USGS): Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 23.01-ին (Երևանի ժամանակով՝ 03.01-ին): Էպիկենտրոնը գտնվել է Բրում բնակելի թաղամասից 208 կմ դեպի արևմուտք: Օջախը 10 կմ խորությամբ էր: Զոհերի կամ ավերածությունների մասին չի հաղորդվել:

    Երկրաշարժ է տեղի ունեցել Ավստրալիայում
  • 6,2 ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կանադայի արևմտյան ափին: Այս մսաին տեղեկացնում է ԱՄՆ Աշխարհագրական ծառայությունը (USGS)։ Ցնցումները գրանցվել են երկուշաբթի UTC ժամանակով 04.30-ին։ Էպիկենտրոնը հայտնաբերվել է Փրինս Ռուփերտ քաղաքից 323,8 կիլոմետր հարավ՝ կանադական Բրիտանական Կոլումբիա նահանգի Վանկուվեր կղզու արևմտյան ափին։ Երկրաշարժի օջախը եղել է 12 կիլոմետր խորության վրա։ Օպերատիվ տեղեկություն հնարավոր ավերածությունների կամ զոհերի…

    Կանադայում 6,2 մագնիտուտով երկրաշարժ է տեղի ունեցել
  • Հունիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 04:34-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00:34-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.350 և արևելյան երկայնության 45.610 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Մարանդ քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ: Ըստ նախնական տեղեկության երկրաշարժը…

    Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Սյունիքի մի քանի գյուղերում
  • Deutsche Welle-ի գլխավոր խմբագիր Ինես Պոլը մեկնաբանել է երկրի ներքին քաղաքական վիճակը: Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Անդրեի Նալեսի հրաժարականից հետո արտահերթ ընտրություններն առավել հավանական են դառնում, իսկ դրա հետ մեկտեղ նաև կանցլեր Անգելա Մերկելի դարաշրջանի ավարտը: Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները ցնցել են Գերմանիայի քաղաքական կյանքը: Ընդ որում, Նալեսի հրաժարականը ոչ թե ներքին քաղաքական խնդիր է, այլ…

    Գերմանիան մեծ ցնցումների նախաշեմին է. DW
  • Բենգալյան ծոցում՝ Անդամանյան և Նիկոբարյան կղզիների մոտ, տեղի է ունեցել 5,6 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը: Ցնցումները գրանցվել են UTC ժամանակով 00.39-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը հայտնաբերվել է հնդկական Բամբու Ֆլեթ բնակավայրից 243 կմ հյուսիս: Օջախը տեղակայված էր 10 կմ խորությամբ: Առայժմ տեղեկություններ չկան տուժածների և ավերածությունների մասին:  

    Բենգալյան ծոցում երկրաշարժ է գրանցվել