fbpx
Աշխարհ

Երկրաշարժ է տեղի ունեցել Ավստրալիայում

Ավստրալիայի հյուսիսարևմտյան ափերի մոտ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում են ԱՄՆ երկրաբանական ծառայությունից (USGS):

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 23.01-ին (Երևանի ժամանակով՝ 03.01-ին):

Էպիկենտրոնը գտնվել է Բրում բնակելի թաղամասից 208 կմ դեպի արևմուտք: Օջախը 10 կմ խորությամբ էր:

Զոհերի կամ ավերածությունների մասին չի հաղորդվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ