ցուցարար
Հոնկոնգում բողոքի ակցիաների ընթացքում 4 անձ է դանակահարվել
Հոնկոնգում շարունակվող բողոքի ակցիաների ընթացքում առնվազն 4 մարդ է դանակահարվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի խոշորագույն Cityplaza առևտրի կենտրոնում, որտեղ բախումներ են սկսվել ոստիկանության և Պեկինի ազդեցությունը Հոնկոնգում նվազեցնելու օգտին հանդես եկող ցուցարարների միջև: Չինաստանի հատուկ վարչական շրջան համարվող բրիտանական նախկին այս գաղութում կատաղի բախումներով ուղեկցվող ցույցերը շարունակվում…
Լիբանանում պրոֆեսիոնալների կառավարում են ուզում․ Շահան Գանտահարյան
Լիբանանում այս պահին հիմնական ճանապարհները փակ են, բաց են միայն միջքաղաքային ճանապարհները։ Այս մասին ասաց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ անդրադառնալով Լիբանանում շարունակվող քաղաքացիական ակցիաների պայմաններում իրավիճակի մասին։ «Այս պահի դրությամբ հիմնական ճանապարհները փակ են, բայց կողմնակի ճանապարհները, այսինքն՝ քաղաքների միջև մարդկանց տեղաշարժը թույլատրվում է։ Պետական հաստատությունները և բանկերը փակ են, գործառնություններ չեն…
Հոնկոնգում ոստիկանությունը կրակել է 18-ամյա երիտասարդին․ նրա վիճակը ծանր է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հոնկոնգում ոստիկանները բողոքի ակցիա իրականացնող ավելի քան 180 ցուցարարի են ձերբակալել: Ոստիկանության շուրջ 25 աշխատակից տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է տեղի ոստիկանության հանձնակատար Սթիվեն Լոյը: Աղբյուրը նաը հաստատել է, որ միջադեպի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք է ստացել 18-ամյա երիտասարդ, որը հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում: Նրա խոսքով՝ ոստիկանության աշխատակիցը կրակել…
Պատմության մեջ այս օրը սկսվեց Օգոստոսյան պուտչը․ Դավիթ Ֆիդանյան
Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նկարում պատկերված ցուցարարները փակել են տանկի ճանապարհը 1991թ. մոսկովյան «Օգոստոսյան պուտչ»-ի ժամանակ: Պատմության մեջ այս օրը՝ 1991թ. օգոստոսի 18-ի լույս 19-ի գիշերը, սկսվեց «Օգոստոսյան պուտչ»-ը: ԽՍՀՄ իշխանության պահպոնողական թևը փոխնախագահ Յանաևի, ԿԳԲ-ի պետ Կրյուչկովի, ՊՆ Յազովի և մի քանի այլ գործիչների գլխավորութամբ փորձեց երկրում ռազմական հեղաշրջում իրականացնել: Մեկուսացվեց…
Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի մասնակիցներից 6-ը բերման են ենթարկվել
Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի մասնակիցներից 6-ը Երևանի Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժանմունք՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար: Այս մասին Ազատություն ՌԿ-ին հայտնել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը՝ հավելելով, որ տվյալ արարքի համար պատասխանատվություն է սահմանված Վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածով: Այսօր առավոտից ակտիվիստները բողոքի ակցիա…
Հոնկոնգում ցուցարարները կոչ են արել բոյկոտել Disney-ի «Մուլան» ֆիլմը
Disney-ի «Մուլան» ֆիլմի գլխավոր դերակատար դերասանուհի Լյու Իֆեյը հավանություն է տվել ոստիկանության գործողություններին: «Ես սատարում եմ Հոնկոնգի ոստիկանությանը: Կարող եք հարձակվել ինձ վրա: Ինչ խայտառակություն Հոնկոնգի համար»,-գրել է Իֆեյը չինական Weibo սոցցանցում: Դրանից հետո թվիթերում հայտնվեց #BoycottMulan հաշթագը: Սոցցանցի օգտատերերը մեղադրում են դերասանուհուն ոստիկանության դաժանությանը հավանություն տալու մեջ և հիշեցնում են, որ Իֆեյն ԱՄՆ քաղաքացի…
Իջևանի դեպքերով բերման է ենթարկվել 22 անձ, ևս 3-ը ներկայացել են ինքնակամ․ ՔԿ
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ մեծածավալ քննչական եւ դատավարական գործողություններ՝ Իջեւան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության եւ խուլիգանության դեպքի հանգամանքները, անմիջական մասնակիցություն ունեցած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի շրջանակներում ոստիկանության կողմից բերման է…
Թբիլիսիում վիրավորված հայազգի ցուցարարին կտեղափոխեն հիվանդասենյակ
Վրաստանում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Թբիլիսիսում բախումների հետևանքով վնասվածքներ ստացած հայազգի Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակին։ Գրառման մեջ, մասնավորապես, նշված է. «Հայտնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր այցելել են հիվանդանոց, որտեղ գտնվում է հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած Վրաստանի քաղաքացի Դավիթ…
Թբիլիսիի դատարանն ազատ է արձակել ավելի քան 40 ցուցարարի
Թբիլիսիի վերաքննիչ դատարանը բավարարել է 41 մարդու գանգատը, որոնք ստորին ատյանի դատարանի կողմից 12-օրյա կալանքի էին դատապարտվել խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքների մասին գործով, և ազատել է նրանց։ Այս մասին հայտնել է Վրաստանի Հանրային հեռարձակողի Առաջին ալիքը: Հեռուստաալիքի տվյալով՝ լսումների ընթացքում դատարանն անմեղ է ճանաչել երկու ձերբակալվածի, իսկ մնացածներին դատապարտել է 4-օրյա կալանքի ոստիկանությանը չենթարկվելու և…
Թբիլիսիի կլինիկաներում դեռևս բուժվում է 28 ցուցարար
Թբիլիսիի կլինիկաներում դեռևս շարունակում է բուժում ստանալ հունիսի 20-21-ը տեղի ունեցած ակցիաների հետևանքով տուժած 28 մարդ: Այս մասին հայտնում է Грузия Online-ը: Վրաստանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկուսի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Տուժածների թվում կա երկու ոստիկան և երեք լրագրող: Հիշեցնենք, որ հունիսի 20-ից բողոքի ակցիաներ են սկսվել Վրաստանում։ Դրանց պատճառը Թբիլիսիում…
Թբիլիսիում հոսպիտալացված ցուցարարներից մեկը մահացել է
Վրաստանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով առաջին զոհի մասին են հայտնում: Ռուսական РЕН ТВ հեռուստաալիքի տվյալներով՝ մեկ մարդ մահացել է հիվանդանոցում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ 240 մարդ է վիրավորում ստացել նախօրեին երկրի մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների և ոստիկանության ու ցուցարարների միջև բախումների հետևանքով: Տուժածների թվում 80 ոստիկան կա: Նշվում էր…
Մենք լսել ենք ցուցարարների պահանջները, կաշխատենք այդ ուղղությամբ․ Ղազախստանի նախագահ
Ղազախստանում անցկացված ցույցերի հիմնական պատճառը սոցիալական ծանր պայմաններն են։ Ղազախստանի նորընտիր նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հենց այսպիսի եզրակացության է եկել ցույցերի մոնիթորինգի արդյունքում, ինչի մասին էլ հայտնել է լրատվամիջոցներին։ «Հիմա ուսումնասիրություն է կատարվում նրանց պահանջների վերաբերյալ։ Հիմնականում դրանք սոցիալական են։ Չեմ բացառվում, որ այդ խնդիրներն իրոք առկա են։ Հիմնականում այդ խնդիրները նրանից են, որ մարդիկ…
Նախագահական ընտրություններից հետո Ղազախստանում 700 ցուցարար է ձերբակալվել
Ղազախստանի նախագահական ընտրություններից հետո՝ հունիսի 9-10-ը կազմակերպված բողոքի ակցիաների 700 մասնակից է ձերբակալվել: Այս մասին հաղորդում է BBC-ն: Ղազախստանի ՆԳՆ փոխնապարար Մարատ Կոժաևը ցուցարարների ձերբակալությունը պատճառաբանել է «չարտոնված հանրահավաքների անցկացմամբ»: Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթել է երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաև առաջադրած թեկնածուն՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, որից հետո Ղազախստանում բողոքի ակցիաներ են սկսվել: Բողոքի գործողությունների…
Սուդանում ցույցերի ժամանակ հրաձգություն է եղել․ կան զոհեր
Սուդանում ցույցերի ժամանակ տեղի ունեցած հրաձգության պատճառով 6 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է AFP-ն: Նշվում է, որ գնդակահարվել է 5 ցուցարար և մեկ սպա: Սակայն միջադեպի պատասխանատուն հայտնի չէ: Նշվում է, որ հարձակումն իրականացվել է, երբ բանակի ու ընդդիմության միջև մի շարք պայմանավորվածություններ էին ձեռք բերվել:













