fbpx
Աշխարհ

10:31 2/10/2019

Հոնկոնգում ոստիկանությունը կրակել է 18-ամյա երիտասարդին․ նրա վիճակը ծանր է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոնկոնգում ոստիկանները բողոքի ակցիա իրականացնող ավելի քան 180 ցուցարարի են ձերբակալել: Ոստիկանության շուրջ 25 աշխատակից տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է տեղի ոստիկանության հանձնակատար Սթիվեն Լոյը:

Աղբյուրը նաը հաստատել է, որ միջադեպի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք է ստացել 18-ամյա երիտասարդ, որը հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում: Նրա խոսքով՝ ոստիկանության աշխատակիցը կրակել է բացառապես ինքնապաշտպանական նպատակով:

Ոստիկանությունը ևս տեսանյութ է հրապարակել, որում նշվում է, որ ցուցարարին մի քանի անգամ զգուշացվել է, բայց նա չի դադարել բռնի գործողությունները։

Ընդհանուր առմամբ, վնասվածք է ստացել 66 մարդ: Նրանցից երկուսի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ևս երկուսինը` ծանր:

Վերեվ