Փայլան
ՌԴ-ն չի ցանկանում` Հարավային Կովկասում ժողովրդավար պետություն գոյություն ունենա. Փայլան
Սոչիում Էրդողանի ու Պուտինի հանդիպումից հետո ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց, որից օրեր անց էլ Ադրբեջանը հարձակվեց: Այս մասին Հանրային ՀԸ «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր Կարո Փայլանը: Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Պուտինը չեն ցանկանում, որ Հարավային Կովկասում ժողովրդավարական պետություն գոյություն ունենա, որովհետև այն կարող է այլ պետությունների համար օրինակ…
Հայաստանի փրկարարական ջոկատը զօր ու գիշեր աշխատելով բազմաթիվ քաղաքացիներ փրկեց փլատակներեն. Փայլան
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը լուսանկար է հրապարակել Ադըյամանում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացրած հայ փրկարարների հետ, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Հայաստանի փրկարարական ջոկատը Ատըեամանի իր աշխատանքները աւարտեց ու վերադարձաւ երկիր։ Ջոկատը զօր ու գիշեր աշխատելով բազմաթիւ քաղաքացիներ փրկեց փլատակներէն։ Շնորհակալութիւն…»:
Հայաստանի և ԱՄՆ ջոկատների գործակցությամբ երկու աղջնակ է դուրս բերվել փլատակներից. Փայլան
Յոթերորդ օրը երկու հրաշք ևս պատահեց։ Այդ մասին ասված է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի Ֆեյսբուքի էջում։ «Թուրքիայում՝ Ադիյամանում, Հայաստանի և ԱՄՆ ջոկատների գործակցությամբ երկու աղջնակ է դուրս բերվել փլատակներից։ Զորակցությունը կյանք է»,- նշված է գրառման մեջ։
Հայ փրկարարները շարունակում են որոնման աշխատանքները Ադըյամանում. Փայլան
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը այցելել է երկրաշարժից տուժած շրջան, հանդիպել Հայաստանից ժամանած փրկարարներին: «Հայկական փրկարարական խումբը շարունակում է Ադըյամանում փլուզված ևս մեկ շենքում երկրաշարժից տուժածների որոնման աշխատանքները: Մենք հույս ունենք գտնել ողջերին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Փայլանը:
Փայլանը Էրդողանին կոչ է արել պատասխանատվություն ստանձնել Արցախի շրջափակումը դադարեցնելու համար
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ Գարո Փայլանը դիմել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ կոչ անելով «պատասխանատվություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դադարեցնելու համար»՝ փոխանցում է Ստամբուլում գործող հայկական «Ակոս» պարբերականը։ «Կովկասում խաղաղության և հանգստության հաստատումը, բախումների և լարվածության կանխումը նաև Թուրքիայի շահերից է բխում։ Եթե Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի վերացման ուղղությամբ բոլորս միասին…
Մի խումբ մտավորականներ իրենց աջակցություն են հայտնել Փայլանին
Թուրքիայում մի խումբ մտավորականներ, այդ թվում՝ 47 լրագրող և իրավաբան, համատեղ հայտարարություն են արել։ Ըստ հայտարարության՝ նրանք աջակցություն են հայտնել Թուրքիայում ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանին: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ Փայլանի հասցեին հնչող բոլոր սպառնալիքներն ու վիրավորանքները մտավորականները համարում են նաև իրենց հասցեագրված։ Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։…
Փայլանը 1955-ի սեպտեմբերի 6-7-ի դեպքերը հետաքննելու առաջարկ է ներկայացրել
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտնել է, որ 1955թ. սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում տեղի ունեցած դեպքերը հետաքննելու առաջարկ է ներկայացրել մեջլիս։ Փայլանը հիշեցրել է, որ 1955 թ. սեպտեմբերի 6-7-ին փոքրամասնություների դեմ իրականացված պոգրոմների վրա լույս սփռելու նպատակով ամեն տարի մեջլիսի օրակարգ է բերում դեպքերը հետաքննելու առաջարկը, սակայն ամեն տարի Թուրքիայի իշխող «Արդարություն…
Թուրքիան խաղալիք եք դարձրել Թրամփի ու Պուտինի ձեռքին․ Փայլան
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) անդամ Կարո Փայլանը Twiiter-ում անդրադարձել է Սիրիայի հյուսիսային շրջաններում Թուրքիայի կողմից քրդերի դեմ իրականացվելիք ռազմական գործողություններին: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Փայլանի գրառումը՝ ստորև. «Երկիրը խաղալիք եք դարձրել Թրամփի ու Պուտինի ձեռքին: Բայց եթե հաշտվենք ու առաջ ընթանանք ժողովրդավարությամբ, ապա դուրս կգանք այս իրավիճակից: Եթե…








