fbpx
Աշխարհ

Փայլանը Թուրքիայի խորհրդարանում առաջարկել է ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ ընդունել

Ստամբուլի «Ակօս»-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի Մեջլիսի նախագահությանն օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ցեղասպանության պատասխանատուների անունները վերացնել հանրային վայրերից և փոփոխություն կատարել Թուրքիայի «Քաղաքացիության մասին» օրենքում:

Փայլանի ներկայացրած օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը պետք է պատասխանատվություն ստանձնի, որպեսզի հայ ժողովրդի ապրած Մեծ եղեռնը կոչվի իրական անունով:

«Մեծ հանցագործությունը պետք է ճանաչվի Թուրքիայի խորհրդարանի կողմից, և Հայոց ցեղասպանությունից տուժածները 106 տարի անց պետք է հասնեն արդարության»,- նշվում է նախագծի մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ