Փաշինյան
Ի դեպ․ Պետք է ընկալում փոխել և բովանդակություն բերել դաշտ
Փաշինյանը Ադրբեջանի ղեկավարին օգնել է մաքրվել ագրեսիվ պատերազմի, ցեղասպանական գործողությունների, ռազմական հանցագործությունների, տարածքների օկուպացիայի մշակութային ցեղասպանության թեմաներից։
Ի դեպ․ Արդյո՞ք պարտվեցինք, որովհետև բանակը թալանում էին
Հայոց բանակը իր գլխավոր ռազմավարական խնդիրը լուծել է նույնիսկ 44-օրյա պատերազմի ընթացքում։
Ի դեպ․ Հայաստանի բոլոր ղեկավարներին ռուսներն են օգնել վերարտադրվելու հարցում ու Փաշինյանը էդ առումով բացառություն չի
Տեսնո՞ւմ եք ՔՊ-ի խոսափող Հ1-ով ոնց են “Մեր ձևով”-ից հիմնական ընդդիմություն կերտում։
Թրամփը շնորհակալություն է հայտնում, որ Փաշինյանը Արցախը զոհաբերել է իր ծրագրերին
Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին Խաղաղության համաձայնագրի պահպանումն ապահովելու համար։
Ի դեպ․ Ալիևը ողջունում է Փաշինյանի «իրական Հայաստանի» գաղափարը
Այն պահին, երբ Հայաստանի իշխանությունները հերթական ներազգային պառակտումն էին կազմակերպում՝ Սուրբ Ծննդյան անվան տակ, Ալիևը շատ պարզ ու բաց խոսեց տարածաշրջանում ստեղծված իրականության մասին։
Վարչախմբի օրակարգում «պետության» գաղափարի արժեզրկումն է
Գործող վարչախմբի «թեթեւ ձեռքով» վերջին տարիներին Հայաստանում արժեզրկվել է նաեւ այնպիսի հիմնարար հասկացություն, ինչպիսին է «պետությունը»։
Ի դեպ․ Այսօր Փաշինյանի թիրախում Հայաստանի Հանրապետությունն է
Երկրի ղեկավարը ուղիղ խոստովանում է, որ Արցախի վերջնական կորուստի ճանապարհով գնալը հստակ ռազմավարություն է եղել՝ իբր Հայաստանը փրկելու համար։
Թաթոյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի
Արման Թաթոյանը հրավիրել է Նիկոլ Փաշինյանին բաց բանավեճի՝ հունվարի 15-ին, ընդգծելով, որ հետևողական է լինելու այս հարցում։
Ի դեպ․ «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը Իլհամ Ալիևի կողմից դրվեց շրջանառության մեջ Փաշինյանի կողմից Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց
Թե՛ Իլհամ Ալիևը, թե՛ ադրբեջանցի այլ պաշտոնյաներ շատ ուղիղ տեքստով խոսում են այն մասին, որ խնդիրը հայերի և Հայաստանի հետ երբեք չի սահմանափակվել Լեռնային Ղարաբաղով։ Ավելին, նրանք խոստովանում են, որ քանի դեռ կար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իրենք ռիսկ չէին անում ակնհայտ զավթողական ծրագրերով հանդես գալ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։
Ի դեպ․ Փաշինյանն իրեն դրել է Ադրբեջանի ղեկավարի ափի մեջ՝ դրանով իսկ ուղղակի սպառնալիք ստեղծելով Հայաստանի համար
«Ադրբեջանական կողմը փաստացի Փաշինյանին տվել է «քարտ բլանշ»՝ խաղաղության քաղաքականություն վարելու համար և ստեղծել է հնարավորություն։ Խաղաղության քաղաքականություն վարելով՝ պաշտոնական Բաքուն Փաշինյանին առավելություն է տվել ընտրություններից առաջ։ Նա նաև պարտավոր է օգտագործել…
Ստում է Փաշինյա՞նը, թե՞ Պեսկովը
Երկուսն էլ մշտապես աչքի են ընկել ճշմարտության դեմ հանդես գալով, բայց այս դեպքում թեման վերաբերում է մեր հանապազօրյա հացին։ «Մենք շարունակում ենք զարգացնել մեր փոխգործակցությունը Երևանի հետ թե՛ երկկողմանի, թե՛ Երևանի հետ ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում։
Կրեմլը Փաշինյանին քարտ-բլանշ է տալիս՝ շքանշան հանձնելով կաթողիկոսի եղբորը
Ինչպե՞ս է լինում, որ Մոսկվայում Եզրասին հանձնված շքանշանը, հասնելով Երևան, դառնում է Փաշինյանի դափնին։ Երեկ՝ նոյեմբերի 4-ին, РИА Новости-ին լուր տարածեց, որ Ազգային միասնության օրվա կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրասին հանձնել է Ալեքսանդր Նևսկու շքանշանը։
Վարչապետի «հայրենասիրության» ընկալումները և խոստացված բարեփոխումների ռեգրեսիան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Հայաստանի Զինված ուժերի 33-րդ տարեդարձի առիթով արտահայտում են մի շարք գաղափարներ՝ կապված հայրենասիրության մոդելի վերափոխման, բանակի պատասխանատվության բաշխման և կառավարության իրականացրած բարեփոխումների հետ։ Սակայն այս մոտեցումները, կարծես, ավելի շատ ծառայում են խնդիրները քողարկելու և անհաջող կառավարման արդարացման նպատակին, քան իրական փոփոխություններ իրականացնելու։ Ստորև կքննարկենք այդ հայտարարությունները քննադատական հայացքով։ Փաշինյանը պնդում է,…
Ջո Բայդենի նամակը հանձնել են Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերին և Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Մայքլ Քարփենթերը նախ վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին վերաբերող հարցեր: Վարչապետ…
Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 8-ին անցկավելիք ԱՊՀ գագաթնաժողովից առաջ Կրեմլում երկու երկկողմ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Բանակցությունների մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Նախագահը երկու երկկողմ հանդիպում կունենա՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,-նշել է ՌԴ նախագահի օգնականը։ «Քննարկվելու…













