Փառատոն
Հայաստանում կանցկացվի իրանական պոեզիայի ասմունքի մրցույթ-փառատոն
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի հետ համատեղ Հայաստանում այս տարի կկազմակերպի իրանական պոեզիայի ասմունքի հանրապետական մրցույթ-փառատոն։ Մրցույթը կիրականացվի Հայաստանում պարսկերենի ուսուցմամբ կրթօջախների 12-15 տարեկան սաների շրջանում։ Մրցույթին կարող են մասնակցել նաև այլ կազմակերպություններում պարսկերեն ուսումնասիրող նշված տարիքի հայ երեխաներ: Մասնակիցները կասմունքեն 2 լեզվով՝ պարսկերեն և հայերեն: Մրցույթը կիրականացվի…
«The Swingles» խմբի համերգով կմեկնարկի «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը
Բրիտանական «The Swingles» վոկալ խմբի համերգով ապրիլի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կմեկնարկի «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 20-րդ հոբելյանական փառատոնը: Խումբը հանդես կգա Look Back (ForWard) ծրագրով, որը հետահայաց է խմբի 50-ամյա երաժշտական պատմությանը: Կհնչեն 60-70-ականների երգիչ-երգահանների ստեղծագործություններ: Խմբի երկացանկն ընդգրկում է համաշխարհային դասական, ջազ, էթնիկ, ժամանակակից` բոլոր ազգերի և ժամանակների երաժշտություն: Հիսուն տարվա պատմություն ունեցող…
«Արտ Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը կանցկացվի նաև Արցախում
Մեկնարկում է «Արտ Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը: Նախորդ տարիների նման 2019-ին ևս «Արտ Վերածնունդ» մրցույթ-փառատոնի շրջանակներում Հայաստան կժամանեն հանրահայտ կոմպոզիտորներ, դիրիժորներ, երաժիշտ-կատարողներ, որոնք վարպետության դասեր ու գիտական կոնֆերանսներ կանցկացնեն, ինչպես նաև ելույթներ կունենան փառատոնի շրջանակում: «Արտ Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնն այս տարի նվիրվում է Կոմիտաս վարդապետի և գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին: Մրցույթ-փառատոնի մեկնարկը կտրվի ապրիլի 10-ին` ժամը…




