Փաստահավաք
Դիվանագիտական խողովակներով տարածվել է ՄԻՊ-ի նախնական զեկույցը և փաստահավաք առաքելության արդյունքները. ԱԳՆ
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ դիվանագիտական խողովակներով տարածվել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների վերաբերյալ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի նախնական զեկույցը և փաստահավաք առաքելության արդյունքները: «Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական խողովակներով տարածվել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված նախնական զեկույցը և փաստահավաք առաքելության արդյունքներն Ադրբեջանի զինված ուժերի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ և օտարերկրյա…
ՀՀ ՄԻՊ-ը Տավուշի մարզում է (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Facebook-ի պաշտոնական էջում լուսանկարներ են հրապարակվել, որոնցում ՄԻՊ Արման Թաթոյանն է՝ Տավուշի մարզում։ «Մարդու իրավունքների պաշտպանը փաստահավաք առաքելությամբ Տավուշի մարզում է», – նկարներին կից գրված է ՄԻՊ-ի էջում։ https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1452269258293867
Օգանովսկին 60 հոգու հայտարարել է, թե, եթե հարկ լինի, ով կարող է ժողովրդի վրա կրակել. Սեդա Սաֆարյան
Մարտի մեկի գործի մասին BBC-ի հրապարակած փաստերի մեջ ոչ մի նորություն չկա: Դրանց մի մասը հրապարակվել է «Փաստահավաք» խմբի զեկույցներում: Այս մասին Ազատությանը ասել է «Փաստահավաք» խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը: «Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգությունը նույնպես Հայաստանում է եղել: Լեռնային Ղարաբաղից եկել են մականունով տղաներ, ովքեր զինվորական գործի հետ կապ չունեն, բայց հագել են զինվորական…



