փիղ
Հետաքրքիր փաստեր ասիական փղերի մասին
Ասիական փղերն ապրում են Ասիայում: Տարածված է Հնդկական թերակղզում և Հարավարևելյան Ասիայում՝ արևմուտքում՝ Հնդկաստանից, հյուսիսում՝ Նեպալից, հարավում՝ Սումատրայից և արևելքում՝ Բորնեոյից։ Ճանաչված է երեք ենթատեսակ. • Շրի Լանկայի փիղ • Հնդկական փիղը հանդիպում է մայրցամաքային Ասիայում • Սումատրական փիղ Սումատրայում: Ասիական փղերը հանդիպում են մի քանի տարբեր բնակավայրերում, այդ թվում՝ խոտհարքներում, արևադարձային մշտադալար անտառներում, կիսամշտադալար…
Փիղը գրեթե ոտնատակ էր անում զբոսաշրջիկին, որը սելֆի էր ցանկանում անել
Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է փիղը ընկնում 3 մարդու հետևից, որոնք ցանկանում էին սելֆի անել կենդանու հետ: Ինչպես հաղորդում է The Mirror-ը, կենդանին որպես սպառնալիք է գնահատել նրանց լուսանկարվելու ցանկությունը և հարձակվել: Նրանցից երկուսին հաջողվել է փախչել, իսկ երրորդը սայթաքել է ու ընկել: Փիղը նրան հարվածել է կնճիթով և կարող էր մահացու ոտնակոխ…
Յակուտսկում տղամարդը փղերի հետ շրջել է դրսում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանի Յակուտսկ քաղաքի բնակիչները նկատել են, թե ինչպես է մի տղամարդ 2 փղերի հետ միասին քայլում դրսում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են փղերն ու տղամարդը քայլում բնակեցված շրջանում՝ մարդկանց մոտով։ Usia.ru պորտալի տեղեկություններով՝ դրանք կրկեսային փղեր են ու Ռուսաստան են ժամանել Իտալիայից՝ հուլիսի 20-ից օգոստոսի 18-ն անցկացվելիք ներկայացումների համար։
Կանադայում փիղը հարձակվել է կենդանաբանական այգու աշխատակցի վրա
Կանադայում փիղը հարձակվել է կենդանաբանական այգու աշխատակցի վրա։ Այս մասին հայտնում է CTV-ն։ Հարձակման հետևանքով աշխատակիցը լուրջ վնասվածքներ է ստացել։ Նրան բուժհաստատություն են տեղափոխել ուղղաթիռով։ Նրա վիճակի մասին այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Նշենք՝ միջադեպը տեղի է ունեցել Քեմբրիջի մոտակայքում։ Աշխատանքներ են տարվում կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Շրի Լանկայում փրկել են փոսն ընկած փղիկների
Շրի Լանկայում փրկել են երկու փոքրիկ փղերի, որոնք ընկել էին փոսը և չէին կարողանում դուրս գալ այնտեղից: Նրանց փրկելու են հասել հարևան բնակավայրերի բնակիչները, քանի որ մայրերը նույնպես չէին կարողանում փրկելձագերին:
Հնդկաստանում փիղը մեկ գիշերվա ընթացքում ոտնակոխ է արել 5 մարդու
Հնդկաստանի Օրիսա նահանգում փիղը մեկ գիշերվա ընթացքում ոտնակոխ է արել 5 մարդու։ Այս մասին հայտնում է Hindu-ն։ Ինչպես նշվում է, դեպքը տեղի է ունեցել Սանդհա գյուղում։ Սկզբում կենդանին հարձակվել է երեք հոգուց բաղկացած ընտանիքի վրա, որի անդամներն իրենց տան ծածկապատշգամբում քնած են եղել։ Փղի հարձակման հետևանքով նրանք տեղում մահացել են։ Դրանից հետո փիղն այդ գյուղի…
Փղերի մրցավազք Թաիլանդում․ (տեսանյութ)
Թաիլանդում փղերի մրցավազք է անցակցվել։ https://www.youtube.com/watch?v=w_VzwhE3nBw&feature=youtu.be
Բրիտանական կենդանաբանական այգում փղեր կեցության վայրը կմոտեցվի բնական միջավայրին
Անազատության մեջ երկար ժամանակ մնալու հետևանքով փղերը առողջական խնդիրների և ընկճախտի են բախվում: Բրիտանացի գիտնականները որոշել են նրանց կեցության վայրը մոտեցնել բնական միջավայրին: Այժմ փղերը սնվելու համար պետք է ջանքեր գործադրեն: Նրանց կերակուրը լցվում է հատուկ պարկերի մեջ, որոնք կախվում են նրանց տարածքում:
Արտասահմանցի մասնագետը «պեդիկյուր» է արել Երևանի կենդանաբանական այգու փղին
Երևանի կենդանաբանական այգու արտասահմանցի գործընկեր Տոբիաս Դորնբուշն այսօր այցելել է Կենդանաբանական այգի և զննել փղին: Այս մասին հայտնում է Կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջը: «Այս մարդը մեր Բունկայի «կնքահայրն է» Հայաստանում, որը ոչ միայն Երևան գալուց հետո մի որոշ ժամանակ խնամում էր մեր փղիկին, այլև իր փորձը փոխանցում մեր աշխատակիցներին: Այսօր նա կրկին հանդիպեց Բունկային, տեսավ…
Հնդկաստանում սատկել է աշխարհի ամենածեր փղերից մեկը
88 տարեկան հասակում Հնդկաստանի հարավ-արևմուտքի Քերալայի նահանգում սատկել Է ասիական Էգ փիղը, որը համարվում Էր իր տեսակի ամենածեր ներկայացուցիչներից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Hindu թերթը: Ինչպես նշում Է հրատարակությունը, Դաքշայանի անունով ասիական փղի Էգը սատկել Է փետրվարի 5-ին Քերալայի նահանգի մայրաքաղաք Տրիվանդրամում: Նա անազատության մեջ պահվող ամենածեր փիղն Էր, որը…











