Փլատակ
Բեյրութում փլատակների տակ կյանքի նշաններ չեն հայտնաբերվել
Որոշ ժամանակ առաջ Բեյրութում սենսորները կյանքի նշաններ էին (սրտի զարկեր, շնչառություն) ֆիքսել փլատակների տակ, որից հետո այնտեղ սկսվել էին որոնողական աշխատանքներ։ Դրանց մասնակցում էին շուրջ 50 փրկարարներ ու կամավորներ, ինչպես նաև Չիլիից Լիբանան ժամանած մասնագետների թիմը։ Ինչպես հայտնում է Reuters-ը՝ փլատակների տակ որոնողական աշխատանքները դրական արդյունքի չեն հանգեցրել և կյանքի նշաններ չեն հայտնաբերվել։ Որոնումները շարունակվել…
56-ամյա տղամարդը փլատակների տակ է. Ֆելիքս Ցոլակյան
Այսօր` օգոստոսի 26-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտնեց, որ Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզված շենքի փլատակների տակ կա 56 տարեկան տղամարդ. ընդհանուր 3 տուժած կա։ Նա նշեց, որ մյուս 21 քաղաքացիները, որոնք տարհանվել են՝ վնասվածքներ չեն ստացել. ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն։ Նախարարի խոսքով՝ այս պահին շենքն ամբողջությամբ տարհանված է:
Պայթյունի հետևանքով 2 քաղաքացի հոսպիտալացվել է. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի տեղակալ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը մանրամասնություններ է հայտնում պայթյունի հետևանքով փլատակների տակ մնացած քաղաքացիների առողջական վիճակի մասին: «Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 քաղացի հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Տուժողներից մեկը կին է, նախնական տվյալներով ունի անրակոսկրի և քթոսկրի…
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի
Թուրքիայում ուրբաթ երեկոյան տեղի ունեցած երկրաշարժից հետո իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներն ավարտին են մոտենում: Այս մասին, ինչպես փոխանցում է BBC News-ը, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ Փրկարարական ուժերն այլևս գրեթե հույս չունեն ողջ մարդկանց հայտնաբերելու, մինչդեռ զոհվածների թիվը հասել է 38-ի: Փլատակների տակից հաջողվել է 45 մարդու ողջ դուրս բերել: Նախարարի խոսքով՝ 36…




