Բեյրութում փլատակների տակ կյանքի նշաններ չեն հայտնաբերվել

Ամենադիտվածներ

Ռեալն ու ՊՍԺ-ն կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով․ The Independent

Որոշ ժամանակ առաջ Բեյրութում սենսորները կյանքի նշաններ էին (սրտի զարկեր, շնչառություն) ֆիքսել փլատակների տակ, որից հետո այնտեղ սկսվել էին որոնողական աշխատանքներ։

Դրանց մասնակցում էին շուրջ 50 փրկարարներ ու կամավորներ, ինչպես նաև Չիլիից Լիբանան ժամանած մասնագետների թիմը։

Ինչպես հայտնում է Reuters-ը՝ փլատակների տակ որոնողական աշխատանքները դրական արդյունքի չեն հանգեցրել և կյանքի նշաններ չեն հայտնաբերվել։ Որոնումները շարունակվել են 3 օր։

Չիլիի կամավորական խմբի ղեկավարը հայտնել է, որ սենսորիների ֆիքսած տարածքում փլատակների 95 տոկոսը ուսումնասիրվել է։

 

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ