փողոցային առևտուր
Ի դեպ․ Ի՞նչն է խանգարում քաղաքային իշխանություններին ներդրում անել ու վերահսկելի, հարմարեցված վայրեր հատկացնել փողոցային առևտրի համար
Փողոցային առևտուրն արգելելու ավելի մարդասիրական մեթոդներ կան․ ոչ թե մարդկանց ապրանքը բռնագրավելով, և առանց այդ էլ ոչ բարվոք սոցիալական վիճակն ավելի սրելով՝ գործել «կացնային» մեթոդներով։
Փողոցային առևտուրը կարգավորող նախագիծը հավանության արժանացավ կառավարության կողմից
Կառավարությունը փողոցային առևտուրը կարգավորող նախագիծ է հավանություն տվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ Երևան համայնքը և այլ համայնքներ բախվում են այն խնդրին, որ փողոցային առևտուրն անընդհատ կա, և ինչքան էլ տույժեր, վարչական ակտեր են կիրառվում, խնդիրը չկարգավորված է մնում: «Երևանի քաղաքապետարանի գործընկերներն են հիմնականում նախագծի վրա աշխատել…
Միջոցառումներ՝ ուղղված փողոցային առևտրի դեմ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում պարբերաբար իրականացնում է փողոցային առևտրի դեմ ուղղված միջոցառումներ։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն ու Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցները ապրիլի 11-ին մայրաքաղաքում իրականացրին հերթական միջոցառումը։ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի, տարածքային բաժինների ծառայողները և վարչական շրջանների աշխատակիցները մայրաքաղաքում հայտնաբերեցին փողոցներում ապօրինի առևտրով զբաղվող անձանց, որոնք դադարեցրին փողոցային առևտուրը։ Փողոցային առևտրով…
Բնակչությանը հորդորում ենք նաև զերծ մնալ փողոցում՝ արևի ճառագայթների տակ վաճառվող ձմերուկ գնելուց․ ԱՀ ՍԱՊԾ պետ
Հաշվի առնելով շոգ եղանակները և սեզոնի ռիսկայնությունը՝ ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) կոչ է անում բնակչությանը՝ հնարավորինս խուսափել փողոցային առևտրից օգտվելուց, մասնավորապես՝ չգնել արևի տակ վաճառվող կրեմային հրուշակեղեն, ձմերուկ, ձու և ձկնամթերք: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանը: Ըստ ոլորտի պատասխանատուի՝…
Բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ
Այսօր մի խումբ առեւտրականներ այսօր հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց եւ պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ նորընտիր պատգամավորներից որեւէ մեկի հետ:Մանրամասները տեսանյութում ՝
Երևանում փողոցային առևտուրը չի լինի
Փողոցային առևտուր քաղաքում չպետք է լինի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:«Երեւանի բոլոր վարչական շրջաններում մանրածախ առեւտրի կետերը՝ շուկաները առանձնացված են, դրանցից շատերը որոշ ժամանակ կհատկացվեն անվճար: Անհրաժեշտության դեպքում քաղաքապետարանը պատրաստ է նոր վայրեր առանձնացնել: Առեւտրով զբաղվող մեր քաղաքացիները կարող են վստահ լինել, որ բոլորի համար հավասար պայմաններ…
«Քաղաքապետարանը հունվարի 1-ից ավելի խիստ է լինելու փողոցային ապօրինի առևտրի հանդեպ», – Հայկ Մարության
Քաղաքապետարանը հունվարի 1-ից ավելի խիստ է լինելու փողոցային ապօրինի առևտրի հանդեպ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Երևանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը: «Ինքս քաջ տեղյակ եմ, գիտեմ՝ ինչ է կատարվում, ինքս շրջում եմ Երևանում և տեսնում։ Այս խնդիրը երկկողմանի է, երկու կողմն էլ ինձ դիմում է։ Անցորդներն ասում են՝ վերացրեք…







