Փոշի

  • Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ վերջին օրերին Երևան քաղաքում և հարակից մարզերում իրականացվել է փոշու արտանետումները նվազեցնելուն ուղղված կանխարգելիչ միջոցառում։ Վերահսկողական աշխատանքների ընթացքում արձանագրվել է տարբեր մակնիշի ավտոտրանսպորտային միջոցներով առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխման 16 դեպք։ Իրականացվել են բացատրական աշխատանքներ։ Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողական միջոցառումները շարունակվում են։

    Արձանագրվել է օդի աղտոտման դեպքեր
  • Մարսի վրա հսկա փոշու փոթորիկների պատճառը հավանաբար ձմռանը և ամռանը մոլորակի կողմից կլանված և արտանետվող արևային էներգիայի քանակի անհավասարակշռությունն է, պարզել են Հյուսթոնի համալսարանի գիտնականները։ Հայտնի է, որ Մարսի մթնոլորտը նպաստում է մոլորակի ընկալունակությանը ջերմաստիճանի մեծ փոփոխությունների նկատմամբ։ Մարսը կլանում է արեգակնային էներգիայի չափազանց մեծ քանակություն, երբ մոտենում է Արեգակին, ինչը համապատասխանում է հարավային կիսագնդի…

    Պարզվել է Մարսի վրա փոշու փոթորիկների պատճառը
  • Արարատ և Հրազդան քաղաքներում հուլիսի 11-ից 17-ն ընկած հատվածներում գրանցվել է մթնոլորտային օդում փոշու պարունակության սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցում։ Այս մասին հայտնում է ՇՄ նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Նշվում է, որ Հրազդանում այն գրանցվել է հուլիսի 11-ին, 14-ին ու 15-ին։ Իսկ Արարատում գրանցվել է հուլիսի 12-ին։

    Արարատի և Հրազդանի օդում փոշու պարունակության գերազանցել է թույլատրելի կոնցետրացիան
  • Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ հուլիսի 1-ից 7-ը Երևանի որոշ շրջաններում օդի մեջ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Նշվում է, որ Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում է գերազանցել, իսկ Արաբկիրում՝ հուլիսի 1-ին, 2-ին, 4-ին և 7-ին, Նոր Նորքում՝ հուլիսի 2-ին, 4-6-ը, Շենգավիթում՝ հունիսի 2-ին, 6-ին և 7-ին:…

    Կենտրոնում փոշու պարունակությունը ողջ շաբաթ գերազանցել է կոնցենտրացիայի թույլատրելի սահմանը
  • Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում: «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ հունիսի 13-ին, Նոր Նորքում՝ հունիսի 10-ին և Շենգավիթում՝ հունիսի 11-ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հունիսի 10-ին: Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի…

    Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
  • ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Facebook-ի իր էջում ինֆոգրաֆիկա է հրապարակել, որին կից ներկայացրել է Հայաստանի 4 քաղաքներում մարտի 22-ից 27-ն ընկած ժամանակահատվածում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը։ Նշվում է, որ մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Ըստ աղբյուրի՝ Արարատում՝ մարտի 23-25-ն է գերազանցել, իսկ Վանաձորում՝ մարտի 22-25-ը և 27-ին:

    ՀՀ 4 քաղաքներում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան