fbpx
Երևան

Կենտրոնում փոշու պարունակությունը ողջ շաբաթ գերազանցել է կոնցենտրացիայի թույլատրելի սահմանը

Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ հուլիսի 1-ից 7-ը Երևանի որոշ շրջաններում օդի մեջ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Նշվում է, որ Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում է գերազանցել, իսկ Արաբկիրում՝ հուլիսի 1-ին, 2-ին, 4-ին և 7-ին, Նոր Նորքում՝ հուլիսի 2-ին, 4-6-ը, Շենգավիթում՝ հունիսի 2-ին, 6-ին և 7-ին:

Ըստ աղբյուրի՝ ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 5-ին և 6-ին:

Ինչ վերաբերվում է ծծմբի երկօքսիդի պարունակությանը, ապա այն չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ