Փրայս
ԱՄՆ պետքարտուղարությունը Բաքվին կոչ է արել հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները
ԱՄՆ-ն անհանգստացած է կուսակցությունների մասին Ադրբեջանի վերջերս ընդունած օրենքով։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը: «Իշխանություններին կոչ ենք անում հաշվի առնել Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաջարկները և հարգել հիմնարար ազատությունները, այդ թվում՝ հավաքների իրավունքը»,- գրել է Փրայսը:
ԱՄՆ-ը կշարունակի անմիջականորեն աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ. Փրայս
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն ամենօրյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ–ադրբեջանական խաղաղության բանակցություններին։ «Մեր ուղերձը Հայաստանին ու Ադրբեջանին, ինչպես նաև ողջ տարածաշրջանին անփոփոխ է. այն է՝ նվազեցնել լարվածությունը և վերադառնալ համապարփակ ու տևական խաղաղության ուղի: Մենք այդ ուղղությամբ երկկողմանի և բազմակողմանի ջանքեր ենք ներդրել, ԱՄՆ-ն շարունակելու է հետապնդել այդ օրակարգը` աշխատելով անմիջականորեն կողմերի հետ, ինչպես…
ԱՄՆ-ը կշարունակի համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ վերջնական կարգավորման հասնելու համար. Նեդ Փրայս
ԱՄՆ-ն իր գործընկերների հետ շարունակում է ներգրավված մնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրների լուծմանն ուղղված ջանքերում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը: «Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի խթանմանը: Մենք շարունակում ենք ներգրավված…
Անընդունելի է ԼՂ քաղաքացիական բնակչությանն այս կերպ վնասելը. Փրայս
Լաչինի միջանցքի փակումը ունի ծանր հումանիտար հետևանքներ և հետ է գցում խաղաղության գործընթացը: Այս մասին թվիթերյան միկրոբլոգում նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը: «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով։ Առաջ գնալու ճանապարհը բանակցություններն են: Էներգետիկ ենթակառուցվածքի աշխատանքի ցանկացած կասեցում, իսկ մենք տեսել ենք էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքի կասեցման մասին հաղորդագրությունները, կարող…
ԱՄՆ-ը կենտրոնացրել է ուշադրությունը Հայաստանին և Ադրբեջանին կայուն և համապարփակ կարգավորման ճանապարհին կանգնեցնելու վրա. Փրայս
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը ճեպազրույցի ժամանակ անդրադադարձել է նաև Լաչինի միջանցքի փակման հետևանքով լարվածության աճին: Նեդ Փրայսի խոսքով՝ Վաշինգտոնը կենտրոնացրել է իր ուշադրությունն այդ մարտահրավերի, լարվածության թուլացման, Հայաստանին և Ադրբեջանին կայուն և համապարփակ կարգավորման ճանապարհին կանգնեցնելու անհրաժեշտության վրա: Նա հիշեցրել է, որ ամերիկյան կողմը կազմակերպել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում Վաշինգտոնում, ինչպես…
ԱՄՆ վարչակազմը Թուրքիայի գործողության ֆոնին ընդգծում է Սիրիայում լարվածության թուլացման անհրաժեշտությունը. Փրայս
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի գրավոր հայտարարության մեջ նշել է, որ ԱՄՆ վարչակազմը Թուրքիայի գործողության ֆոնին ընդգծում է Սիրիայում լարվածության թուլացման անհրաժեշտությունը, ինչպես նաև հանդես է գալիս Իրաքում անկաշկանդ ռազմական գործողությունների դեմ: «Միացյալ Նահանգներն անկեղծ ցավակցություն է հայտնում Սիրիայում և Թուրքիայում խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ։ Մենք կոչ ենք անում թուլացնել լարվածությունը Սիրիայում՝ քաղաքացիական…
ԱՄՆ-ը Ադրբեջանին կոչ է անում զորքերը հետ քաշել ելման դիրքեր. Փրայս
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է Նյու Յորքում սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպմանը, նշել՝ սա վերջին էսկալացիայից հետո առաջին դեմառդեմ հանդիպումն էր, որի ընթացքում կողմերը քննարկել են առաջընթացի հասնելու լավագույն ուղիները: Փրայսը հավելել է, որ Վաշինգտոնի համար կարևոր է երկխոսություն հաստատել Երևանի և Բաքվի միջև: Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ Պետքարտուղարը մատնանշել է հրադադարի…
Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում առկա լարվածությունը. Փրայս
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ՝ հայտնել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։ «Պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում առկա լարվածությունը: Պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է մասնակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության աջակցությանը և օգնում է հասնել հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը»,- նշված…
Անջեյ Կասպշիկը ԼՂ հակամարտության հարցը քննարկել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը ԱՄՆ պետքարտուղարությունում հանդիպել է պետքարտուղարի օգնական Քարեն Դոնֆրիդի հետ: Այս մասին հայտնել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հերթական ճեպազրույցի ժամանակ: «ԵԱՀԿ գլխավոր դիտորդ Անջեյ Կասպշիկը պետքարտուղարությունում էր։ Կարծում եմ, որ նա հանդիպել է պետքարտուղարի օգնական Դոնֆրիդի հետ: Նրանք արդյոք քննարկե՞լ են Լեռնային Ղարաբաղի հարցը կամ ԱՄՆ-ի ներգրավվածությունն…
Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում՝ շարունակելու ակտիվացնել իրենց դիվանագիտական փոխգործակցությունը․ Փրայս
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ լինել Հարավային Կովկասի տարածաշրջանի համար խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի առաջխաղացմանը։ «Մենք Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում՝ շարունակելու ակտիվացնել իրենց դիվանագիտական փոխգործակցությունը և օգտագործելու ուղղակի փոխգործակցության գոյություն ունեցող մեխանիզմները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված հարցերի…
ԱՄՆ-ն չի պատրաստվում դադարեցնել ռազմական օգնությունն Ուկրաինային. Փրայս
ԱՄՆ-ն չի պատրաստվում դադարեցնել ռազմական օգնությունն Ուկրաինային: Այդ մասին CNN-ին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը: «Ռուսները ինչ-որ բաներ ասել են մասնավոր կարգով, ինչ-որ բան ասել են հրապարակավ, սակայն ոչինչ չի կարող մեզ հետ պահել այն ռազմավարությունից, որին մենք ձեռնամուխ ենք եղել»,- ասել է Փրայսը: Նա նաև չի հաստատել ԶԼՄ-ների այն տեղեկությունները, թե Ռուսաստանը…
ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին` հասնել խաղաղության․ Փրայս
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին` հասնել խաղաղության: «Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Հայաստանին ու Ադրբեջանին` հասնել համընդգրկուն խաղաղության, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով։ ԱՄՆ-ն հավատարիմ է մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավար և բարգավաճ ապագայի խթանման գործին: Մենք ողջունել ենք ՀՀ վարչապետ…






