fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն չի պատրաստվում դադարեցնել ռազմական օգնությունն Ուկրաինային. Փրայս

ԱՄՆ-ն չի պատրաստվում դադարեցնել ռազմական օգնությունն Ուկրաինային: Այդ մասին CNN-ին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

«Ռուսները ինչ-որ բաներ ասել են մասնավոր կարգով, ինչ-որ բան ասել են հրապարակավ, սակայն ոչինչ չի կարող մեզ հետ պահել այն ռազմավարությունից, որին մենք ձեռնամուխ ենք եղել»,- ասել է Փրայսը:

Նա նաև չի հաստատել ԶԼՄ-ների այն տեղեկությունները, թե Ռուսաստանը դիմել է ԱՄՆ-ին՝ Կիևին աջակցությունը դադարեցնելու խնդրանքով: Մոսկվան ևս պաշտոնապես չի հաստատել այդ լուրերը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ