Քաբուլ

  • Քաբուլում մասսայական անհնազանդության ակցիաներ են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Քաբուլում մասսայական անհնազանդության ակցիաներ են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Քաբուլում մասսայական անհնազանդության ակցիաներ են։ Մասնակիցները բղավում են՝ ազատություն։  

  • ԱՄՆ-ն վերջնականապես ավարտեց առաքելությունը Աֆղանստանում

    ԱՄՆ-ն վերջնականապես ավարտեց առաքելությունը Աֆղանստանում

    Ամերիկայի Միացյալ Նահանգներն ամբողջությամբ ավարտել է իր առաքելությունը Աֆղանստանում՝ դուրս բերելով ամերիկյան զորքի բոլոր անդամներին։ Այս մասին ասել է Պենտագոնի մամուլի խոսնակը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն ավարտում է նաև այլ երկրների քաղաքացիների տարհանումը։ Այսպիսով, Միացյալ Նահանգները Աֆղանստանից շուրջ 15 օրերի ընթացքում տարհանեց 123 հազար մարդ, որոնց թվում՝ 5400 ամերիկացիներ։

  • Նոր պայթյուններ Քաբուլում՝ այսօր առավոտյան

    Նոր պայթյուններ Քաբուլում՝ այսօր առավոտյան

    Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում այսօր առավոտյան պայթյուններ են որոտացել։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Լրատվամիջոցի լրագրողներից մեկը նշել է, որ երկուշաբթի առավոտյան Քաբուլում պայթյունի ձայներ լսվելու վերաբերյալ տվյալներ են ստացվել։ Դեպքի վերաբերյալ մանրամասներ դեռևս հայտնի չեն։ Հիշեցնենք, որ Քաբուլի օդանավակայանում գրանցված պայթյունների պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։

  • Քաբուլում ահաբեկչության հետևանքով 2 լրագրող է զոհվել

    Քաբուլում ահաբեկչության հետևանքով 2 լրագրող է զոհվել

    Pajhwok Afghan News գործակալությունը հայտնել է, որ Աֆղանական «Raha Press» և «Atlas Press» գործակալությունների թղթակիցներ են զոհվել օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով: Նշվում է, որ զոհերից մեկը Ալի Ռեզա Ահմադին է՝ «Raha Press» գործակալության հիմնադիրներից և լրագրողներից: Ահաբեկչության մեկ այլ զոհ է դարձել նրա եղբայր Մոջթաբա Ահմադին, ով «Raha Press» և…

  • Խստորեն դատապարտում ենք Քաբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունը

    Խստորեն դատապարտում ենք Քաբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունը

    Օգոստոսի 27-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Քաբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Խստորեն դատապարտում ենք Քաբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որին զոհ են գնացել բազմաթիվ անմեղ քաղաքացիական անձինք և զինվորականներ: Հայաստանը մշտապես հանդես է եկել մարդկության դեմ ուղղված ահաբեկչական ցանկացած դրսևորման դեմ, հատկապես՝ ահաբեկիչների…

  • ՆԱՏՕ-ում կարծում են, որ Քաբուլը կարող Է թալիբների և Իսլամական պետության մարտի դաշտ դառնալ

    ՆԱՏՕ-ում կարծում են, որ Քաբուլը կարող Է թալիբների և Իսլամական պետության մարտի դաշտ դառնալ

    Քաբուլը կարող Է մարտի դաշտի վերածվել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության և «Թալիբան» արմատական շարժման միջև,որն իր վերահսկողության տակ Է առել Աֆղանստանը: Այս մասին Messaggero թերթում հրապարակված հարազրույցում այդ ենթադրությունն Է հայտնել ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ, Պակիստանում Իտալիայի նախկին դեսպան Ստեֆանո Պոնտեկորվոն, որը համակարգում Է Աֆղանստանից մարդկանց տարհանման քաղաքացիական գործողությունները: «Մոտ ժամանակներս Քաբուլը կարող Է մարտի դաշտ…

  • Բայդենը հրամայել է պատժել Իսլամական պետության առաջնորդներին

    Բայդենը հրամայել է պատժել Իսլամական պետության առաջնորդներին

    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամայել է՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդների և օբյեկտների նկատմամբ հարվածների օպերատիվ ծրագրեր պատրաստել։ Այս մասին նա ասել է ժողովրդին ուղղված իր ուղերձում։ Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն անելու ամեն բան՝ պատժելու Քաբուլի պայթյունների հետևում կանգնածներին։ ԱՄՆ առաջնորդը նշել է, որ պատրաստ է Աֆղանստանում ռազմական ներկայությունը մեծացնելու վերաբեյալ զինվորականների ցանկացած հայց…

  • «Իսլամական պետությունը» ստանձնել է Քաբուլում պայթյունների պատասխանատվությունը

    «Իսլամական պետությունը» ստանձնել է Քաբուլում պայթյունների պատասխանատվությունը

    Աֆղանտսանի մայրաքաղաք Քաբուլում երեկ տեղի է ունեցել 7 պայթյուն, որի հետևանքով զոհերի թիվը հասել է արդեն 103-ի, իսկ վիրավորներինն անցնում է 1300-ի սահմանը։ Պայթյունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։ Այս մասին հայտնում է Pars Today-ը։ Պայթյունների հետևանքով զոհվել են 13 ԱՄՆ զինծառայողներ, 12 ծովային հետևակայիններ ու մեկ բժիշկ։ Նշենք, որ պայթյունները…

  • Թալիբների՝ Քաբուլ ներխուժումից ի վեր, մայրաքաղաքի օդանավակայանում 12 մարդ է զոհվել

    Թալիբների՝ Քաբուլ ներխուժումից ի վեր, մայրաքաղաքի օդանավակայանում 12 մարդ է զոհվել

    Օգոստոսի 14-ից հետո, երբ «Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչները ներխուժեցին մայրաքաղաք Քաբուլ ու վերցրին երկրի իշխանությունը, սկսվեց մեծ թվով հոսք դեպի Քաբուլի օդանավակայան՝ երկրից փախչելու համար։ Սակայն նման հոսքը անհետևանք չի մնացել։ Այս մի քանի օրերի ընթացքում, ընդհանուր առմամբ, Քաբուլի օդանավակայանում զոհվել է 12 մարդ։ Տվյալները հաղորդում է Reuters-ը։ Նշվում է, որ մարդիկ սպանվել են հրմշտոցի…

  • Թալիբները կրակ են բացել ազգային դրոշի փոփոխման դեմ բողոքող ցուցարարների վրա

    Թալիբները կրակ են բացել ազգային դրոշի փոփոխման դեմ բողոքող ցուցարարների վրա

    Al Jazeera-ի թղթակից Ռոբ ՄաքԲրայդը Քաբուլից հայտնել է, որ իրավիճակն Աֆղանստանում դեռ անկայուն է մնում՝ նշելով, որ  կարևոր առևտրային քաղաք Ջալալաբադուում բողոքի ցույցեր են եղել ազգային դրոշի վերաբերյալ «Թալիբների ժամանման հետ մեկտեղ՝ նրանք աստիճանաբար հանում են Աֆղանստանի ազգային դրոշը և դրանք փոխարինում թալիբների դրոշով: Մենք դրան ականատես ենք լինում Քաբուլում: Շատերը գոհ չեն դրանից, բայց…

  • Աֆղանստանում միայն 3 դեսպանատուն է աշխատում

    Աֆղանստանում միայն 3 դեսպանատուն է աշխատում

    «Թալիբան» ծայրահեղական շարժման կողմից Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը զավթելուց ու իշխանությունը գրավելուց հետո երկրում մնացել են ընդամենը մի քանի դեսպանություններ։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Նշվում է, որ Քաբուլում աշխատող են մնացել միայն Ռուսաստանի, Չինաստանի ու Պակիստանի դեսպանատները։ Վերջին դեսպանատունը, որը դադարեցրեց իր աշխատանքը, Հնդկաստանինն էր։ ՌԴ-ն էլ մասամբ է տարհանել իր աշխատակիցներին, բայց դեսպանը դեռևս…

  • Թալիբները համաներում են հայտարարել պաշտոնյաների համար

    Թալիբները համաներում են հայտարարել պաշտոնյաների համար

    «Թալիբան» շարժումը, որը զավթել է երկրի իշխանությունն ու կառավարում հաստատել Աֆղանստանի տարածքում, համաներում է իրականացրել պետական բոլոր պաշտոնյաների համար։ Այս մասին հայտնում է AFP-ին՝ հղում անելով թալիբների հայտարարությանը։ Նրանք նշել են, որ պաշտոնյաները պետք է վերադառնան սովորական կյանքին։ Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին թալիբները հասան մայրաքաղաք Քաբուլ, որից հետո պարզ դարձավ, որ երկրի իշխանությունը փոխանցվում է…

  • Աֆղանստանում ՌԴ դեսպանատունը հսկում են թալիբները

    Աֆղանստանում ՌԴ դեսպանատունը հսկում են թալիբները

    Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում թալիբները շարունակում են իրենց իշխանությունը հաստատել։ Տեղեկություններ են ստացվել, որ Աֆղանստանում Ռուսաստանի դեսպանատունը հսկող աֆղանական Զինված ուժերը հեռացել են ու նրանց տեղը զբաղեցրել են «Թալիբան» շարժման զինյալները։ Այս մասին հայտնել է ՌԴ դեսպանը։ Նշենք, որ «Թալիբան» շարժումը Ռուսաստանում արգելված է ու համարվում է ահաբեկչական։

  • Քաբուլի օդանավակայանը դադարեցրեց թռիչքները

    Քաբուլի օդանավակայանը դադարեցրեց թռիչքները

    Աֆղանստանի միջազգային օդանավակայանը, որի տարածքում իսկական քաոս էր ստեղծվել, երբ Քաբուլ էին ներխուժել թալիբները, արդեն իսկ դադարեցրել է քաղաքացիական և կոմերցիոն թռիչքները։ Ըստ Tolo News-ի՝ այս մասին հայտարարություն է տարածել օդանավակայանի մամուլի ծառայությունը։ Քաղաքացիներին հորդորում են չգալ օդանավակայանի տարածք։ Հիշեցնենք, որ երեկ տարածքում քաոսային իրավիճակ էր ստեղծվել ու առաջացել էին մարդկային անկառավարելի բազմություններ։ Նրանք ցանկանում…

  • Թալիբներն իրենց դրոշն են բարձրացրել նախագահականի դիմաց

    Թալիբներն իրենց դրոշն են բարձրացրել նախագահականի դիմաց

    Երեկ Քաբուլը զավթած «Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալներն իրենց դրոշն են բարձրացրել նախագահական նստացայրի առաջ։ Այս մասին տեղեկանում ենք Al Jazeera-ից։ Նշվում է, որ թալիբների վերահսկողության տակ են գտնվում բոլոր պետական կառույցները։ Զինյալները սկսել են նաև բնակիչներին իրենց օրենքները թելադրել։ Ավելի վաղ նրանք հայտարարել էին, որ «շարիաթի օրենքներով» են առաջնորդվելու։