քաղաքականություն
Օնիկ Գասպարյանը աջակցում է Ռոբերտ Քոչարյանին
ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել, որը հրապարակվել է նրա աղջկա, Հասմիկ Գասպարյանի ֆեյսբուքյան էջում․ «Հարգելի՛ հայրենակիցներ, իմ զինակի՛ց ընկերներ, իշխանությունը ցանկացած գնով պահպանելու մոլուցքը ստիպում է գործող իշխանությանը դիմել ամենակեղտոտ և անբարոյական քայլերի՝ վարկաբեկելով իրենց ապազգային գործունեությանն ընդդիմացող մարդկանց։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է ձևավորվում, որ պատերազմի ժամանակ վարչապետի դերը կատարող անձը…
Ոստիկանությունը հորդորում է կառույցի որոշումները քաղաքական շահարկման առարկա չդարձնել
Ոստիկանության մամուլի ծառայությունը պարզաբանում է տարածել։ «Ընտրությունների վերահսկման կոմիտեի կողմից համացանցում տարածված՝ «Ոստիկանությունում տարբերակված մոտեցում են ցուցաբերում Քաշաթաղում հաշվառված քաղաքացիների նկատմամբ. Ահազանգ» վերտառությամբ գրառման կապակցությամբ կրկին հիշեցնում ենք, որ ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է, չի հարում ու չի կարող հարել այս կամ այն շարժումների ու քաղաքական միավորների: Լինելով պետականության, երկրի կայունության ու ներքին անվտանգության երաշխավոր՝ ոստիկանությունը…
Ու՞մ խաղն է խաղում նախկին նախագահը
Հունիսի 15-ին խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Հ1-ով հարցազրույց էր տալիս ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ պատգամավորի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նա ներկայացրեց իր հայտնի թեզերը՝ կապված Արցախյան կոնֆլիկտի հետ և պնդեց իր մոտեցումների իրատեսությունը։ Մի քանիսն արժանի են բոլորի ուշադրությանը, որպեսզի հասկանալի դառնա, թե ինչ խաղ է փորձում խաղալ նախկին նախագահը։ ՀԱԿ առաջնորդն ասում է, որ Արցախի…
Ընտրապայքարին մասնակցող որոշ թեկնածուներ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել․ ԿԸՀ
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ասաց, որ ԿԸՀ-ն ընտրապայքարին մասնակցող եզակի թեկնածուների ինքնաբացարկի դիմումներ է ստացել: «Ինքնաբացարկի դիմումները կարող են ներկայացվել քվեարկությունից 10 օր առաջ: Ինչպես ընտրապայքարին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը, այնպես էլ առանձին թեկնածուներն իրավունք ունենք մինչև հունիսի 10-ը ներկայացնելու ինքնաբացարկի վերաբերյալ դիմումներ: Առանձին թեկնածուների հետ կապված կան…
Դեռ կհանդիպենք. Գևորգ Պետրոսյանը հեռանում է քաղաքականությունից
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ դուրս է գալիս ակտիվ քաղաքականությունից։ «Դեռ կհանդիպենք…Հաշվի առնելով երկրում քաղաքական առողջ մթնոլորտի բացակայության փաստը, ընդդիմության անվճռական ու անդեմ կեցվածքը, մերժելով երկրի համար օրհասական պահին նեղ քաղաքական պահանջմունքներին հագուրդ տալու մոտեցումը, գերադասում եմ աշխատուժս տնօրինել գիտության ու իրավապաշտպան գործունեության ոլորտներում…Ես ժողովրդին խաբել չեմ կարող…Այլևս նպատակահարմար…
Բայրամովը դիմել է ՀԱՊԿ-ին հայտնելով, որ Հայաստանի դիմումը չունի որևէ հիմնավորում
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Երևանի՝ Հայաստանի տարածքում ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն ներխուժման կապակցությամբ դիմումին: Ադրբեջանի ԱԳՆ նախարար Ջեյխուն Բայրամովը այս դիմումը «հարցը քաղաքականցնելու փորձ» է անվանել: Բայրամովը շտապել է կապնվել Տաջիկստանի ԱԳՆ Սիրոջիդին Մուխրիդինի հետ, որը ներկայում նախագահում է ՀԱՊԿ-ը, և հավաստիացրել, իբրև, «ՀԱՊԿ-ին ուղղված Հայաստանի դիմումը չունի որևէ հիմնավորում»:…
Ֆրանսիայի պատագամավորը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել հայ ռազմագերիներին
Ֆրանսիացի պատգամավոր Բեռնար Ֆուրնյեն՝ ելույթ ունենալով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ասել է՝ մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում ազատ արձակել հայ ռազմագերիներին: Այս մասին հայտարարել է : Նրա խոսքով, ՄԻԵԴ-ը հակամարտության ընթացքում և դրանից հետո կողմերին կոչ է արել կատարել Գերիների մասին կոնվենցիայի դրույթները: «ՄԻԵԴ-ը ձերբակալված անձանց վերաբերյալ բազմաթիվ դիմումներ է ստացել, որոնք ներկայացվել են կառավարությունների…
Ռուսաստանին կոչ է արվում վերջ դնել ԼՂ-ում տեղեկատվական սև խորշ դարձնելու քաղաքականությանը
«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը Ռուսաստանին կոչ է անում վերջ դնել Լեռնային Ղարաբաղը տեղեկատվական «սև խորշ» դարձնելու քաղաքականությանը: Կառույցը մատնանշում է առնվազն 10 դեպք, երբ ռուս զինվորականները մերժել են արևմտյան լրագրողներին մուտքի թույլտվության հարցում։ Կազմակերպության պնդմամբ` լրագրողներին մերժելու համար ռուսական կողմը չուներ որևէ օբյեկտիվ պատճառ։ «Լրագրողները այդ տարածքի համար անվտանգության սպառնալիք չեն ներկայացնում»,- շեշտում է…
Վարչապետը տեսազանգ է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեսազանգ է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ: Շնորհավորելով Օդիլ Ռենո-Բասոյին ՎԶԵԲ նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետն ասել է. «Հայաստանը բարձր է գնահատում ՎԶԵԲ-ի հետ գործընկերությունը, որի արդյունավետության մասին են վկայում ֆինանսական շուկայի, ՓՄՁ, էներգետիկայի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում հաջող իրականացվող ծրագրերը: Ցանկանում եմ ընդգծել ՀՀ կառավարության…
Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո․ ՀՀ ԱԳՆ
Հինգ տարի առաջ՝ 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ադրբեջանական իշխանությունները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման հանձնառությունը՝ լայնածավալ ռազմական հարձակում սանձազերծեցին Արցախի դեմ՝ փորձելով ուժի կիրառման միջոցով լուծել ղարաբաղյան հակամարտությունը: Հարձակողական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կանխամտածված թիրախավորում էին նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները: Արցախի դեմ քառօրյա պատերազմն ուղեկցվում էր Արցախի զինծառայողների և քաղաքացիական անձանց…















