fbpx
Քաղաքականություն

Գերիների հանդեպ կոշտ վերաբերմունքը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է․ ՄԻՊ

Այսօր՝ ապրիլի 30-ին, Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2020 թվականին Օմբուդսմենի գրասենյակի կատարած աշխատանքի մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը ասաց՝ գերիների հանդեպ կոշտ վերաբերմունքն ու խոշտանգումները Ադրբեջանի իշխանության պետական քաղաքականությունն է:

Նրա խոսքով՝ պատերազմի ժամանակ արգելված զենք-զինամթերքի կիրառումից, վարձկանների ներգրավելուց, խոշտանգումներ կիրառելուց բացի առաջացավ այլ լրջագույն խնդիր՝ Ադրբեջանում ատելության և թշնամության տարածում:

«Այն էթնիկ հիմքի շրջանակում ընկած է բռնության, խոշտանգումների քաղաքականության հիմքում»,-նշեց Թաթոյանը:

«Միանգամից բացվեցին թելեգրամ ալիքներ, որոնք, մեր կարծիքով, կապ ունեն Ադրբեջանի իշխանության հետ, և որոնք միտումնավոր տարածում էին բռնության տեսարաններ: Հատուկ կիսում էին տեսանյութը մի քանի մասի՝ ավելի շատ տառապանք պատճառելու համար»,-նշեց օմբուդսմենը՝ հավելելով, որ Ադրբեջանում հայերի նկատմամբ շարունակվում է ատելության և թշնամական վերաբերմունքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ