քաղաքական ուժեր
Ռազմական դրության պայմաններում արգելվում են հանրահավաքները. Հիշեցում
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ քաղաքական ուժերը հայտարարությամբ են հանդես եկել, ըստ որի՝ նոյեմբերի 11-ին նախատեսում են հանրահավաք անցկացնել։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն, որի պայմաններում արգելվում են հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելը, անցկացնելն ու մասնակցելը։ Հորդորում ենք զերծ մնալ հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելուց, անցկացնելուց և դրանց մասնակցելուց։
ԲՀԿ-ն գտնվում է այլ քաղաքական ուժերի ազդեցության տակ․ Մակունց
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այսօր լրագրողների հետ զզրույցում նշեց, որ կարծում է՝ ԲՀԿ-ն, ինչպես 2015-ին, այնպես էլ հիմա գտնվում է այլ քաղաքական ուժերի ազդեցության տակ։ Սակայն Մակունցը չնշեց, թե խոսքը կոնկրետ, որ քաղաքական ուժերի մասին է։ «Տարբեր ուժեր», – ասաց խմբակցության ղեկավարը։ Նա ավելացրեց, որ իր կարծիքով՝ շատ հստակ ու հասկանալի…
Աշխարհը չի սկսում Երևանից և ավարտվում Մոսկվայով․ Նարեկ Այվազյան
Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում: Գրառման մեջ նշել է, որ ի վերջո մեծ խաղի մեջ ենք, որը չունի հերթով քայլեր անելու տրամաբանություն, բայց եթե չխաղանք, իրենք են խաղալու, հետո խաղացնելու ու խաղից կամ հեռացնելու, կամ հաղթելու։ «Աշխարհը չի սկսվում Երևանից էլի և ավարտվում Մոսկվայով կամ հակառակը։ Դրա համար խաղը շարունակել…
ԲՀԿ-ն ողջունում է ՀՀ արտախորհրդարանական քաղաքական երեք ուժերի հայտարարությունը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել։ Կուսակցությունը ողջունել է Հայաստանի արտախորհրդարանական քաղաքական երեք ուժերի՝ «Հայրենիք», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Մեկ Հայաստան» կուսակցությունների հայտարարությունը: «Մենք կիսում ենք բոլոր այն մտահոգությունները, որոնք տեղ են գտել ընդդիմադիր քաղաքական ուժերի համատեղ հայտարարության մեջ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միանում է ազգային-պետական իրական օրակարգի շուրջ, համազգային ներուժով և համախոհությամբ մեր պետականությանն ուղղված մարտահրավերները…
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է քաղաքական ուժերի հետ համագործակցության օրակարգը
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում կատարած գրառման միջոցով ներկայացրել է օրակարգի այն դրույթները, որոնց շուրջ պետք է առաջիկայում համագործակցության նպատակով քաղաքական ուժերի հետ ծավալվեն խորհրդատվություններ։ «Քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններից առաջ այսօր հանդիպել եմ «Ազատ հայրենիք – ՔՄԴ» դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ: Կարևորելով նրանց դերը համապետական ընտրություններում մեր գրանցած հաջողության գործում՝ իմ…
Հաջողությամբ ավարտվեց Արցախի համապետական ընտրությունների գործընթացը․ ԱԳՆ
«Մենք շնորհավորում ենք Արցախի ժողովրդին, իշխանություններին և քաղաքական ուժերին, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ ապրիլի 14-ին հաջողությամբ ավարտվեց Արցախի համապետական ընտրությունների գործընթացը: Ժողովրդավարական և մրցակցային գործընթացի արդյունքում Արցախի ժողովուրդն ընտրեց իր նոր նախագահին և խորհրդարանի անդամներին: Արցախի նոր իշխանությունների ձևավորումը կարևոր նշանակություն ունի Արցախում մարդու իրավունքների իրացման, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման և խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետ…
Երևանը երբևէ չի միջամտել Արցախի ընտրություններին․ Արայիկ Հարությունյան
Արցախում մասնատվածություն չկա, բոլոր թեկնածուները ջերմ են միմյանց հետ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար և նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը։ Նշենք, որ Արցախի քաղաքական դաշտի հատվածայնացման մասին տեսակետ էր հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հարությունյանի խոսքով՝ Արցախի նախագահի բոլոր թեկնածուներն արժանավոր մարդիկ են, որոնք ավանդ…
Պորոշենկոն անդրադարձել է ընտրություններում իր կուսակցության ձախողման պատճառներին
Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն անդրադարձել է այն խնդրին, թե ինչու է իր կուսակցությունը ձախոխվել Ռադայի ընտրություններում: Նա այն կարծիքին է, որ իր «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը կարող էր խորհրդարանական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցնել, եթե չլինեին քաղաքական այն ուժերը, որոնք հրաժարվեցին միավորվել իր կուսակցության հետ: Ըստ նրա՝ իր կուսակցությունը պատրաստ է եղել կազմել մյուս կուսակցությունների հետ…
Արցախում օլիգարխիկ ուժերի համախմբումը մեծացնում է լարվածությունը․ հայտարարություն
Արցախում երկու տասնյակից ավելի քաղաքական և հասարակական ուժեր հանդես են եկել «Միացում» միավորումը ստեղծելու մասին հայտարարությամբ: Հայտարարությունում ասվում է. «Արցախում իշխանության կոռումպացված օլիգարխիկ համակարգը պահպանելու նպատակ ունեցող քաղաքական ուժերի համախմբումը մեծացնում է լարվածությունը հասարակության մեջ։ Արցախի իշխանությունները, որոնք պարտավոր էին ապահովել անցումային շրջանի կայունությունն ու ընտրությունների անցկացումը, ընդունակ չեն կատարել իրենց պարտականությունները եւ կանգնած են…
Մարտի 1-ի գործով ակնկալում եմ համակողմանի քննություն. Դավիթ Խաժակյան
Մարտի 1-ը դաս էր և քաղաքական ուժերի, և մարդկանց համար։ Իհարկե, այն պայքար էր հանուն քաղաքական ազատությունների, հանուն արժանապատիվ կյանքի։ Մյուս կողմից այն իշխանությունը ամեն գնով պահելու պայքար էր, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ «Այդ դասերն առնվազն արդեն սերտված են։ Մնում է՝ մենք այդ ամենն ամրագրենք և ցույց…












