fbpx
Հայաստան

ԲՀԿ-ն ողջունում է ՀՀ արտախորհրդարանական քաղաքական երեք ուժերի հայտարարությունը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել։ Կուսակցությունը ողջունել է Հայաստանի արտախորհրդարանական քաղաքական երեք ուժերի՝ «Հայրենիք», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Մեկ Հայաստան» կուսակցությունների հայտարարությունը:

«Մենք կիսում ենք բոլոր այն մտահոգությունները, որոնք տեղ են գտել ընդդիմադիր քաղաքական ուժերի համատեղ հայտարարության մեջ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միանում է ազգային-պետական իրական օրակարգի շուրջ, համազգային ներուժով և համախոհությամբ մեր պետականությանն ուղղված մարտահրավերները հաղթահարելու կոչին:

Այո՛, ռեպրեսիվ գործելաոճը, շանտաժը և իշխանության ձախողումների մասին բարձրաձայնող ընդդիմադիրներին ամեն գնով լռեցնելու ապօրինի գործողությունները տեղ չունեն ժողովրդավարական երկրի քաղաքական համակարգում:

Եկել է բոլոր առողջ ուժերի, գործիչների, անհատների և կազմակերպությունների ջանքերը միավորելու, օր օրի դեպի անդունդը գահավիժող մեր հայրենիքը փրկելու ժամանակը»,- ասված է հաղորդագրության մեջ:

https://www.facebook.com/bhk2018/posts/2581609048768581

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ