Քաղաքացիական գիտակցություն
Բերման են ենթարկել Նարեկ Սամսոնյանին
Ոստիկանությունը բերման է ենթարկել «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանին։ Այս մասին Armtimes-ին հայտնել են Ոստիկանությունից։ Նշվում է, որ Ոստիկանությունը Սամսոնյանին փոխանցել է նախաքննական մարմնին։ ՔԿ-ից էլ Armtimes-ին ասել է, որ գործի մանրամասների մասին տեղեկություններ կհայտնեն ավելի ուշ։
Արարատ Միրզոյանը դատական հայց է ներկայացրել Նարեկ Սամսոնյանի դեմ
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի: Այս մասին տեղեկանում են Datalex դատական տեղեկատվական համակարգից: Արարատ Միրզոյանը վիրավորանքի և զրպարտության միջոցով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջ է ներկայացրել: Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին:


