Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի: Այս մասին տեղեկանում են Datalex դատական տեղեկատվական համակարգից:
Արարատ Միրզոյանը վիրավորանքի և զրպարտության միջոցով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջ է ներկայացրել:
Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին:

