քաղաքացիական ենթակառուցվածքներ

  • Ադրբեջանի կրшկի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ

    Ադրբեջանի կրшկի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ

    Ի լրումն ՀՀ ՊՆ հաղորդագրության, ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ Տավուշի մարզի Մովսես գյուղում վնասվել են տներ և գերեզմանաքար, իսկ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում՝ քաղաքացիական մեքենա: ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում…

  • Թշնամին միտումնավոր է թիրախավորել մեր քաղաքացիական ենթակառուցվածքները. ՏԿԵ նախարար

    Թշնամին միտումնավոր է թիրախավորել մեր քաղաքացիական ենթակառուցվածքները. ՏԿԵ նախարար

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 29-ին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական հիմնարկների ղեկավարների, ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել է շրջայց Գեղարքունիքի մարզի ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով տուժած մի քանի բնակավայրեր։ Դիվանագետները ՏԿԵ նախարարի, մարզպետի, համայնքապետների ուղեկցությամբ նախ եղել են Սոթք, ապա Կութ բնակավայրերում։ Նախարարը տեղում դիվանագետներին է ներկայացրել հակառակորդի կողմից միտումնավոր թիրախավորված քաղաքացիական ենթակառուցվածքների վնասները։ Սոթք…

  • ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

    ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

    ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ․ «Ժնև, 6 հոկտեմբերի 2020թ․ -Արդեն 10 օր է, ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը կտրուկ սրվել է: Ըստ տեղեկությունների, չորս երեխա սպանվել է, իսկ ևս յոթը՝ վիրավորվել։ Եթե մարտերը չդադարեն, այս թիվը ցավալիորեն կաճի: Մարտերի հետևանքով ոչնչանում են տները, վնասվում դպրոցներն ու այլ կարևոր ենթակառուցվածքները: Մենք բոլոր…

  • Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին

    Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին

    ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հուլիսի 16-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին: «Հանդիպման ընթացքում նախարար Մնացականյանը դեսպաններին ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող շարունակական ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը: ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ ընդգծեց մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ առավել վաղ ձեռք բերված պայմանավորվածության խախտմամբ հուլիսի 16-ին…