քաղաքացիության մասին օրենք
Հնդկաստանում բողոքի ակցիաները չեն դադարում
Դեկտեմբերի 20-ին Հին Դելիի պատմական մզկիթի մոտ մի քանի հազար մարդ է ցույցի դուրս եկել քաղաքացիության մասին օրենքի նոր խմբագրույթի դեմ: Ինչպես հաղորդում է NDTV հեռուստաալիքը, ոստիկանությունը խոչընդոտում է մզկիթի մոտ հավաքվածներին՝ երթով անցնել փողոցներով և փորձում է զսպել բազմությանը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ակցիան գլխավորում է «Բհիմ Արմի» կազմակերպության առաջնորդ Չանդրաշեքար Ազադը: Ավելի վաղ իշխանություններն Ազադին…
Հնդկաստանում արգելել են բազմամարդ միջոցառումները՝ նոր անկարգություններից խուսափելու համար
Հնդկաստանի մայրաքաղաքի իշխանությունները դեկտեմբերի 18-ին արգելել են բոլոր բազմամարդ միջոցառումները Նյու Դելիի հյուսիսարևելյան շրջանում, որտեղ նախօրեին զանգվածային անկարգություններ ու բողոքներ են եղել Հնդկաստանի քաղաքացիության մասին օրենքի նոր խմբագրման դեմ: Ինչպես հաղորդում է NDTV հեռուստաալիքը, այս միջոցն ընդունվել է հնարավոր նոր անկարգությունները կանխելու նպատակով: Անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկված նաև քաղաքի այլ շրջաններում: Ոստիկանության ուժեղացված կարգախմբերը…