Քաղաքացու որոշում
Մենք ազատագրվում ենք 10-ամյակներով ու 100-ամյակներով մեզ վզին փաթաթած միֆերից․ Միսկարյան
«Քաղաքացու որոշում» կուսակցության նախկին անդամ Գարեգին Միսկարյանի Facebook-ի իր էջում գրել է, որ հայ ժողովուրդը գնալով ազատագրվում տասնյակ տարիներով ժողովրդին ներշնչած միֆերից։ Սահմանային հսկողություն չիրականացնելու գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը․ Փաշինյան Այս երկրի տերերին սպանեցին․ Այվազյան «Ինչ խոսք, Հայաստանը փրկության կարիք ունի։ Հայերս պետականության պահպանման լուրջ խնդրի առաջ ենք կանգնած։ Սա մի կողմից, իսկ մյուս…
Գարեգին Միսկարյանը հեռանում է ՔՈ-ից
Քաղաքացու որոշում ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը գրառում է կատարել Facebook-ում և տեղեկացնում է, որ հեռանում է ՔՈ-ից։ «Սիրելի լրագրողներ և ընկերներ, քանի որ ՔՈ ՍԴԿ կուսակցությունից իմ հեռանալու որոշման մասին կուսակցությանը տեղեկացրել էի օրեր առաջ, այդ իսկ պատճառով կուսակցության երեկվա ընդհանուր հավաքին ներկա չեմ եղել (մի քանի րոպեով մտել եմ գրասենյակ, անդամությունս կասեցնելու…
Սուրեն Սահակյանը դադարեցրել է ՔՈ-ին իր անդամակցությունը
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր խորհրդի անդամն Սուրեն Սահակյանը կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու դիմում է գրել։ Այս մասին նա տեղեկացրել է Facebook-ի իր էջում։ Նա նշել է, որ ամենաջերմ զգացումներն ունի ՔՈ-ի նկատմամբ։ Սահակյանը գրել է, որ լրացուցիչ կտեղեկացնի, թե ինչպես կշարունակվի իր ֆորմալ քաղաքական կարիերան։ Նա նշել է նաև, որ այլ մեկնաբանություն ՔՈ-ի կամ իր…
Վարչապետի մակարդակով՝ քվեարկության պրոցեսի գնահատականը խառնվում է ընտրական պրոցեսի գնահատականին․ Սահակյան
Չափազանց մեծ խնդիր է, երբ նույնիսկ վարչապետի մակարդակով է քվեարկության գործընթացի գնահատականը խառնվում ընտրական գործընթացի գնահատականի հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Քաղաքացու որոշում» կուսակցության վարչության անդամ Սուրեն Սահակյանը։ «Այո՛, կարող է զուտ քվեարկության պրոցեսը ազատ լինել, լավագույն դեպքում՝ արդար էլ, բայց միաժամանակ ամբողջ ընտրական պրոցեսը ո՛չ արդար լինի, ո՛չ էլ ազատ գնահատվի։…
Աջափնյակում քրեական շրջանակներում հայտնի ոմն «Կանևսկոյի» ազդեցության տակ են գտնվում քրեական աստիճանակարգության մեջ բուրգի ներքին օղակները
«Քաղաքացու որոշում» ՍԴ կուսակցության ԳՄ անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսուքյան իր էջում գրել է․ «Ոչ ոքի մոտ հարց չի՞ առաջանում, թե ոնց է ստացվում, որ գիշերվա մթության մեջ սնկի պես աճող տաղավարները հենց Աջափնյակում են բազմանում։ Գուցե հարմար միջավա՞յր է ստեղծվել։ Այդ դեպքում ո՞րը կարող է լինել այդ միջավայրի նկարագիրը։ Ընդամենը ինձ հասու տեղեկություններն եմ հրապարակում։…
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամին
Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանին: Նիկոլ Փաշինյան – Հարգելի պարոն Սահակյան, նախ շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար: Ես այսօր կուզենայի լսել Ձեր տեսակետները քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ: Նաև կուզենայի լսել, թե ինչ պատկերացումներ ունեք, որպեսզի արտախորհրդարանական ուժերը և կառավարությունը…
Մենք ցավով ենք ընդունում մեր ժողովրդի այս որոշումը․ ՔՈ-ի հայտարարությունը
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել, որում ամփոփում է արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Հայտարարարությունում ասվում է․ «Շնորհակալություն ենք հայտնում մեզ տրված յուրաքանչյուր քվեի համար։ Մեր գրանցած արդյունքը ընկալում ենք որպես մեր ծավալած գործունեության գնահատականը՝ իր դրական և բացասական իմաստներով։ Առաջիկա շրջափուլը հետևությունների և վերարժևորման, նոր մտքերի և գործելու շրջափուլ է լինելու։ Ընտրությունների արդյունքները…
ՔՈ ղեկավարին խոչընդոտել են մտնել տեղամաս․ առաջացել է վեճ, կան բերման ենթարկվածներ
«Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Քիչ առաջ Երևան քաղաքի 6/18 տեղամասում խոչընդոտել են ՔՈ ՍԴԿ Գործադիր Մարմնի անդամ, նախընտրական ցուցակի առաջին համար Սուրեն Սահակյանի մուտքը տեղամաս: Խոչընդոտման մասին տեղեկացրել ենք ԿԸՀ: Նրանք պատասխանել են, որ խոչընդոտելու իրավունք չունեն և տեղեկացրել են տեղամասային հանձնաժողովին՝ թույլ տալ մուտք գործել: Սակայն տեղամասային…
Մենք պետք է ներկայացված լինենք Խորհրդարանում, մենք ենք զսպող ուժը․ ՔՈ անդամ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որը վերնագրել է՝ «Մենք ենք զսպող ուժը՝ ատելության ճամբարների միջև»։ Տեսանյութում խոսում է ՔՈ անդամ Միքայել Նահապետյանը։ Նա նշում է, որ ըստ իրենց ներքին հարցումների՝ իրենց անհրաժեշտ է լրացուցիչ 10 հազար քվե՝ ընտրություններում իրենց հաղթանակը ամրագրելու և մասնակցության լրացուցիչ ցուցանիշից կախվածության մեջ չլինելու համար։ Ավելի մանրամասն՝…
ՔՈ ՍԴ կուսակցություն. համերաշխությանն ու կայունությանը նվիրված ակցիա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քաղաքացու Որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամներն այսօր անցկացրել են խորհրդանշական ակցիա՝ երկինք բաց թողնելով աղավնիներ: Ակցիան ուղերձ էր քաղաքական ուժերին և քաղաքացիներին՝ կանգնեցնել ատելության քարոզը և դուռ բացել համերաշխության ու փոփոխությունների համար: «Քվեարկելով ատելություն քարոզող ուժերի օգտին՝ դուք տալու եք նրանց մանդատ՝ շարունակելու թշնամանքի մթնոլորտը, նպաստելու ճգնաժամի խորացմանը: Սակայն դուք ունեք ընտրության հնարավորություն: Հունիսի 20-ին դուք…
Ընտրական գործընթացում հանրային համերաշխության մակարդակը ձգտում է զրոյի․ ՔՈ
«Քաղաքացու որոշում» կուսակցության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այս ընտրական գործընթացում հանրային համերաշխության մակարդակը ձգտում է զրոյի, հայհոյանքն ու ատելությունը դարձել են քարոզարշավն ուղեկցող սովորական դրսևորումներ։ Այս ընտրարշավում մենք մեր առաջ խնդիր էինք դրել զսպելու ատելության և թշնամանքի մթնոլորտը, հասցնելու համերաշխության օրակարգը քաղաքացուն և քաղաքական ուժերին։ Այսօր արդեն մեզ հանդիպող բոլոր քաղաքացիները…
ՔՈ-ն ամփոփել է քարոզարշավի 5-րդ օրը
Նախընտրական քարոզարշավի 5-րդ օրը «Քաղաքացու որոշում» կուսակցության պատգամավորի թեկնածուներն այցելել են Տավուշի և Գեղարքունիքի մարզեր։ Հանդիպումների ընթացքում քաղաքական ուժի ներկայացուցիչները պատասխանել են բնակիչներին հետաքրքրող հարցերին, անդրադարձել են անվտանգային համակարգում առկա խնդիրների լուծման եղանակներին ու համայնքային զարգացման իրենց մոտեցումներին, ինչպես նաև ներկայացրել են նախընտրական ծրագրում ներառված այլ դրույթներ։ Այս մասին տեղեկացնում են ՔՈ մամուլի ծառայությունից։ Սահմանամերձ Կողբ…
Ով ենք մենք, ինչ ենք ուզում անել ու ինչ թիմով․ ՔՈ-ի տեսանյութը
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը տեսանյութ է ներկայացրել Facebook-ի էջում, որտեղ ներկայացվում է, թե ովքեր են իրենք, ինչ են ցանկանում անել և ինչ թիմով։ Հիշեցնենք, որ ՔՈ-ն նույնպես մասնակցում է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
ՔՈ-ն հեծանիվներով քարոզարշավ է իրականացրել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը երեկ հեծանիվներով է իրականացրել քարոզարշավը, որի խորհրդանիշն է՝ «պտտել ՀՀ կանգնած անիվը»։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության Facebook-ի պաշտոնական էջից։ https://www.facebook.com/qosdp/posts/971827846920955?__cft__%5B0%5D=AZVcsz43lEhdIzBfiGNhdVbFqDIMV1JMCKlYB5TXs5ISAO5E32HOqif1JMLytU0GW_A0Ht_3uSj-pLspAKbUG9zjbLtXWiosxYEQXWyoc-fv0z2t7UE7XNV23B5cMDsyJJY2z0TDUy_Q9gHxrZWVGEnM&__tn__=%2CO%2CP-R











