fbpx
Քաղաքականություն

Գարեգին Միսկարյանը հեռանում է ՔՈ-ից

Քաղաքացու որոշում ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը գրառում է կատարել Facebook-ում և տեղեկացնում է, որ հեռանում է ՔՈ-ից։

«Սիրելի լրագրողներ և ընկերներ, քանի որ ՔՈ ՍԴԿ կուսակցությունից իմ հեռանալու որոշման մասին կուսակցությանը տեղեկացրել էի օրեր առաջ, այդ իսկ պատճառով կուսակցության երեկվա ընդհանուր հավաքին ներկա չեմ եղել (մի քանի րոպեով մտել եմ գրասենյակ, անդամությունս կասեցնելու դիմումը հանձնել եմ ԳՄ քարտուղարին ու դուրս եմ եկել): Այդ իսկ պատճառով տեղյակ չեմ, թե ինչ զարգացումներ են եղել, և կուսակցությունից Սուրենի հեռանալու երեկվա հայտարարությունն ինձ համար էլ անակնկալ էր այնքան, որքանով ձեզ համար։

Սուրենի հետ անձնապես չեմ զրուցել և պատճառների մասին տեղյակ եմ այնքանով, որքան դուք եք տեղյակ իր գրառումից։ Խնդրում եմ Սուրենի հետ կապված հարցերով կապվել Սուրենի հետ։ Ես պատասխանատու եմ միայն իմ որոշումների համար։ Շնորհակալություն ըմբռնումով մոտենալու համար»,- ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ Սուրեն Սահակյանը ևս «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու դիմում է գրել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ