Քաղխորհուրդ
Գլենդելը ճանաչել է Արցախի անկախությունը
Իր հայաշատությամբ հայտնի ԱՄՆ-ի Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը։ Այս մասին տեղեկանում ենք Գլենդելի քաղաքային խորհրդի պաշտոնական կայքից։ Հրապարակված փաստաթղթում նշվում է, որ Գլենդելի քաղխորհուրդը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը ու խրախուսում Արցախին շարունակել զարգանալ որպեսզ ազատ և անկախ պետություն։ Քաղխորհուրդը նաև ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին՝ ճանաչել Արցախի անկախությունը։
Լոս Անջելեսի քաղխորհրդի անդամները պահանջում են Mercury-ից հրաժարվել Թուրքիայի հաճախորդը լինելուց
Քաղաքային խորհրդի 15 անդամներ նամակ են հղել Mercury ընկերության ղեկավար Կիրիլ Գոնչարենկոյին՝ պահանջելով, որ Mercury-ն հրաժարվի Թուրքիայի հաճախորդը լինելուց։ Այս մասին տեղեկանում ենք խորհրդի անդամ Մոնիկա Ռոդրիգեսի Facebook-ի պաշտոնական էջից։ Նա գրել է, որ նրանք չեն կարող թույլ տալ Թուրքիայի ցեղասպան հռետորաբանությունը, Հայոց ցեղասպանության ժխտումն ու ռազմական հանցագործությունների ժխտումը։ Ռոդրիգեսի խոսքով՝ բավական են Արցախում կատարվող…
Ժնևի քաղխորհրդի ընդունած բանաձևով ճանաչվում է Արցախի ինքնորոշման իրավունքը
Ժնևի քաղաքայի խորհուրդը, որը բաղկացած է 80 հոգուց, հոկտեմբերի 7-ին ընդունել է «Լեռնային Ղարաբաղում հայերն ունեն ապրելու և ինքնորոշման իրավունք» անունով վերանգրված բանաձևը։ Ժնևի քաղխորհրդի մի շարք անդամներ Աննա Բարսեղյանի, Առնո Մորեյլոնի, Բրիջիթ Շթուդերի բանաձևը Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու և Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին է։ Այն ընդունվել…
Ծառուկյանին կալանավորելու որոշումն ապօրինի է․ ԲՀԿ քաղխորհուրդ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է արել, որը հրապարակվել է ԲՀԿ-ի Facebook-ի էջում։ «Երեկ դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ապօրինի որոշմամբ կալանավորեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Որևէ հիմնավոր փաստ դատարանի կողմից չներկայացվեց, թե առաջադրված մեղադրանքից չորս ամիս անց Գագիկ Ծառուկյանն ինչպես է խոչընդոտել նախաքննությանը։ Տեղի ունեցածն ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի…
Կյանքի ու մահվան հարց չկա․ Իվետա Տոնոյանը՝ հանրաքվեի մասին
Այսօր` ժամը 16:00-ին, տեղի է ունենալու ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ, որից հետո կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ: Այս մասին այսօր՝ Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի մասին իրենց դիրքորոշմանը: Նա նշեց, որ տարատեսակ ենթադրություններով չեն առաջնորդվելու։ «Այստեղ կյանքի ու մահվան հարց չկա, եթե դիտարկում ենք իշխանության…





