Ժնևի քաղաքայի խորհուրդը, որը բաղկացած է 80 հոգուց, հոկտեմբերի 7-ին ընդունել է «Լեռնային Ղարաբաղում հայերն ունեն ապրելու և ինքնորոշման իրավունք» անունով վերանգրված բանաձևը։
Ժնևի քաղխորհրդի մի շարք անդամներ Աննա Բարսեղյանի, Առնո Մորեյլոնի, Բրիջիթ Շթուդերի բանաձևը Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու և Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին է։
Այն ընդունվել է անդամների 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով։
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Ժնևում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

