քանդակագործ
Երևանում բացվել է Երվանդ Մանարյանի արձանը
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը Ազատ TV-ին հայտնում է, որ Երևանի ավագանու որոշմամբ Սայաթ-Նովա պողոտա 4 հասցեին հարող տարածքում՝ Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց բացվել է ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանի արձանը: Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության,…
Քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի մասին պատմող ֆիլմը ներկայացվել է արվեստասերներին
Պրոդյուսեր Պետրոս Լագեսյանը արվեստասերներին է ներկայացրել «Կառլեն Նուրիջանյան» վավերագրական ֆիլմը, որը պատմում է «Վիշապաքաղ Վահագն», «Հայկ Նահապետ» և մի շարք այլ քանդակներ կերտած հեղինակի կյանքի ու գործունեության մասին, ընդգծում նրա ներդրումը հայ մշակույթի զարգացման գործում: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմի ստեղծման մտահղացումը Նուրիջանյանի զարմիկ Արա Ադամյանինն է։
Աշոտ Բլեյանին և քանդակագործ Վիգեն Ավետիսին բերման են ենթարկել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Քանդակագործ Վիգեն Ավետիսը Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսուցիչները, այդ թվում ինքը, ձերբակալվել են՝ «քաղաքապետի և թաղապետի խնդրահարույց ճաղապատմանը դեմ լինելու համար»: Հայտնի է, որ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին նույնպես բերման են ենթարկել: Հայտնենք, որ խնդիրն այն է, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հարևանությամբ գտնվող թիվ 93 մանկապարտեզը ցանկանում է ցանկապատ շարել…
Համերգ՝ նվիրված քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հիշատակին
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 20։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ՝ նվիրված քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հիշատակին: Միջոցառման ընթացքում կհնչի «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարը, բանաստեղծությունը՝ Կոմիտասի, երաժշտությունը՝ Վահան Արծրունու: Հիշատակի համերգին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ցավով նշել է, որ մեծանուն արվեստագետ Արտո Չաքմաքչյանը վերջերս է իր մահկանացուն կնքել. արվեստագետ՝…
Մահացել է անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանը
Ժամեր առաջ կյանքից հեռացել է կանադահայ անվանի քանդակագործ, Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ, մտավորական Արտո Չաքմաքչյանը: «Արտո Չաքմաքչյանը ձևավորել է իմ՝ «Կոմիտաս. Տասը Հայտնություն» ալբոմը՝ թողնելով գրություն, որն ինձ համար ամենակարևոր ցուցիչն ու գնահատականն է: Կոմիտասն իր ստեղծագործության գլխավոր թեման է եղել…»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վահան Արծրունին՝ հայտնելով քանդակագործի մահվան բոթը:…
Արմեն Սարգսյանն Ախուրյանում հյուրընկալվել է քանդակագործ Ալբերտ Վարդանյանի արվեստանոցում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ախուրյանում հյուրընկալվել է քանդակագործ Ալբերտ Վարդանյանի արվեստանոցում: Նախագահը ծանոթացել է քանդակագործի աշխատանքներին, հետաքրքրվել դեռևս անավարտ քանդակներով: Մոդեռն ոճով աշխատող արվեստագետը ներկայացրել է իր աշխատանքների սիմվոլիկան, որոնց հիմքում նաև ազգային միասնականության գաղափարն է: Նախագահին են ներկայացվել նաև քանդակագործի որդու՝ նկարիչ Հրաչ Վարդանյանի աշխատանքները, որոնք արդեն իսկ ցուցադրվել են մի շարք միջազգային ցուցահանդեսներում:…







