Հայկական արմատներ ունեցող Սևան Գարոն (Նիգոգոսիան) «Գարագոսի» զարդերի բրենդի ստեղծողն է։
Մասնագիտությամբ նկարիչ և քանդակագործ Սևանը երբեք չի պատկերացրել, որ կարող է ստեղծել զարդեր և այդ գործում հաջողության հասնել։
2014 թ.-ին Սևանին խնդրել էին, որպեսզի նա քանդակների մի շարք ստեղծեր «Ձեր ներգրավվածությունն ունի հետևանքներ» խորագրով։ Երբ նա լսեց այդ անվանումը, նրա մտքով մի անգամից անցան ալպյան սառցադաշտերը։
Ըստ նրա նախագծի, նա պետք է գնար սառցադաշտեր, այդ սարցադաշտերի մակերեսներից ստանար ձուլվածքներ և այդ ձուլվածքներից սարքեր քանդակներ՝ ցուցադրելու համար։
Ըստ Գարոյի, սառցադաշտերը այնպիսի մեծ տեմպերով են վերանում ամբողջ աշխարհով մեկ, որ հիանալի ձևով պատկերում են շրջակա միջավայրի հետ մեր ներգրավվածության հետևանքներից մեկը:
Երեք ամիս անց, երբ նա նախապատրասվում էր իր ցուցահանդեսին և դասավորում էր իր քանդակները, հանկարծակի դրանցից մեկը ընկնում է՝ հատակը ծածկելով մանր քարերով։ Երբ նա այդ ամենը հավաքելիս իր ձեռքում տեսնում է այդ քարերը, նրա մտքով անցնում է, որ այդ կտորներից շատ հետաքրքիր զարդեր կարող են ստեղծվել։
https://www.facebook.com/GAROGOSI/videos/606799189522186/
Այդ պահից ի վեր նա ստեղծում է «Գարագոսի» բրենդը: «Գարագոսի»-ի զարդերը հիշեցնում են փոքրիկ սառցադաշտեր և ունեն լեռնագնացի ոգի։ Հիմնականում հավաքածուի մեջ առկա են ապարանջաններ, վզնոցներ և մատանիներ։ Այս զարդերը կրելի արվեստի (wearable art) հետաքրքիր և կոնցեպտուալ գործեր են, որոնք գնելիս կարող ենք օգնել շրջակա միջավայրին, քանզի յուրաքանչյուր գնման հետ Ուելսում տնկվում է մեկ կաղնու ծառ։
Այս ամենի մասին ավելի մանրամասն պատմում է coolbrandz.com կայքը։
Աննա Մարտիրոսյան
