Քարահունջ
Քարահունջ գյուղում այրվել է մոտ 46 հա հնձած ցորենի արտ
Օգոստոսի 27-ին, ժամը 15:44-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարահունջ գյուղի դաշտերում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:15-ին, մարվել՝ 21:30-ին։ Այրվել է մոտ 46 հա հնձած ցորենի արտ։
Քարահունջի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից պաշտոնական փաստաթուղթ ապօրինի ձեռք բերելու և օգտագործելու դեպքի հանգամանքը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ ԱԱԾ-ն անօրինական միգրացիայով զբաղվող խումբ է բացահայտել․ կան ձերբակալվածներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)…
Ի՞նչ հոդվածներով են ձերբակալվել Գորիսի քաղաքապետը, փոխքաղաքապատները և 2 աշխատակիցները
Օգոստոսի 17-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, թե ինչ հոդվածներով են ձերբակալվել է Գորիսի քաղաքապետը, փոխքաղաքապատները և 2 աշխատակիցները։ «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Գորիսի համայնքապետարանում առերևույթ կատարված չարաշահումների, ինչպես նաև՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի տեղակալի կողմից համայնքի բնակիչներին նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու դեպքերի մի շարք հանգամանքներ:…
Առուշանյանը ծանր հանցագործություն է նախապատրաստել․ ՀՔԾ
Օգոստոսի 11-ին հաղորդագրություն է տարածել Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը և մանրամասնություններ է ներկայացնում Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի կատարած հանցագործությունների վերաբերյալ։ «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշ Առուշանյանը, հիշյալ համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ…
Առուշ Առուշանյանին ազատությունից զրկելու և քրեական հետապնդում հարուցելու միջնորդություններ են ներկայացվել ԿԸՀ
Հուլիսի 14-ին ՀՀ ԿԸՀ են ներկայացվել Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքից պատգամավորության թեկնածու Ա. Ա.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ։ ՀՀ քրեական օրենսգրքի 154․2 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, ՀՀ քրեական օրենսգրքի 154․2 հոդվածի 1-ին մասով, նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննվող…
Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետիսյանը կալանավորվեց
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդութոյւնը։ Հիշեցնենք, որ Լուսինե Ավետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով։ Քրեական գործով փաստական…
Քարահունջի ղեկավարին կալանավորելու միջնորդությունը դատարանը քննում է
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվում է Քարահունջի ղեկավարին կալանավորելու քննիչի միջնորդությունը: Ի պաշտպանություն Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետիսյանի դատարանի բակում բողոքի ակցիա է իրականացվում, այնտեղ է նաև Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը: Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե…
ՀՔԾ-ն Քարահունջի վարչական ղեկավարին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
Հուլիսի 6-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լ.Ա.-ն (Լուսինե Ավետյան – խմբ.), օգտագործելով Քարահունջ բնակավայրի չորս բնակիչներին 2021 թվականի մայիս ամսվա ընթացքում բանկային փոխանցման միջոցով…
Խնձորեսկն ու Քարահունջը սոցաջակցության ծրագրում ներառելու նպատակով քննարկումներ են ընթանում
Տեղեկատվության ստուգման կենտրոնը գրում է․ «Փետրվարի 11-ին Կառավարությունը հավանության արժանացրեց նախագիծ, համաձայն որի Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 համայնք կընդգրկվի ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում։ Խնձորեսկ և Քարահունջ բնակավայրերի բնակիչները մտահոգված են, քանի որ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրից իրենց բնակավայրերը դուրս են մնացել։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» խնդրի վերաբերյալ կապ հաստատեց ՀՀ…
Արցախում պայթուցիկ առարկաների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ Հանրապետության տարածքից հայտնաբերված պայթուցիկ առարկաների և այլ զինատեսակների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի քաղաքում, Մարտունու շրջանի Քերթ, Քարահունջ, Կոլխոզաշեն գյուղերում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում։ «Հորդորում ենք պայթյունների ձայներ լսելու դեպքում չանհանգստանալ, սակրավորներն են աշխատում։ Տեղեկատու հեռախոս՝ 911, 3, 112»,– ասված է ԱՀ…
Փորձում եմ ՀՀ նախագահի գործունեության մեջ դնել այն իմաստը, որը կարծում եմ ճիշտ. Արմեն Սարգսյան
Սյունիք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Քարահունջ համայնք: Նախագահը գյուղի երեխաների ուղեկցությամբ այցելել է Քարահունջի համայնքային գրադարան և նրանց նվիրել է իր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հեղինակած հեքիաթների գրքերը։ Համայնքի մշակույթի տանը նախագահը հանդիպել է բնակիչների հետ։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Սահմանադրությամբ Հանրապետության նախագահին վերապահված լիազորությունները բավարար են, Արմեն Սարգսյանն…
Արմեն Սարգսյանը Քարահունջ համայնքում մասնակցել է Թթի փառատոնին
Սյունիքի մարզ աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Քարահունջ համայնքում մասնակցել է թթի ամենամյա փառատոնին։ Նախագահ Սարգսյանը տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի և մարզպետ Հունան Պողոսյանի հետ շրջել է մարզի համայնքները ներկայացնող տաղավարներով, համտեսել թթից պատրաստվող բարիքները, ծանոթացել սյունեցի արվեստագետների ու ժողովրդական վարպետների ստեղծած աշխատանքներին, զրուցել Թթի փառատոնի կազմակերպիչների, մասնակիցների ու փառատոնի հյուրերի հետ։…
Պարզել ենք, որ տվյալ ճարտարագիտական կառույցները միտված են աստղային երկնքին. Վազգեն Գևորգյան
Մայիսի 18-ին անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանը և կենսաբանական գիտությունների դոկտոր Ռաֆիկ Սարգսյանը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել են իրենց ու հնագույն քաղաքակրթությունների աշխարհահռչակ հետազոտողի՝ ՀՀ-ում և Ռուսաստանում իրականացրած համատեղ հետազոտությունների ու գիտափորձերի հիման վրա ընդամենը երկու ամիս առաջ արված բացահայտումները: Բացահայտումները կապված են Տաթև-Որոտնավանք-Քարահունջ-Մեծամոր աստղային ցուցիչների և դրանցից բխող այլ հայտնագործությունների հետ: «Այդ երեք կետերում 2017…











