քվեարկություն
e-Draft.am-ում է Արցախից բռնի տեղահանված անապահով ընտանիքներին աջակցելու ծրագիր. Կողմ՝ 8, Դեմ՝ 408, մինչև մարտի 21
e-Draft.am կայքում քննարկվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անապահով ընտանիքներին աջակցելու ծրագիրը։ Քվեարկության արդյունքներն առայժմ հակասական են՝ Կողմ՝ 8, Դեմ՝ 408։ Մինչև մարտի 21-ը հանրության կարծիքը կարող է փոխվել։ Իմացե՛ք ծրագրի մանրամասները և քննարկումները։
Վերին Դվինում և Արզնիում համայնքային ընտրություններ են
Այսօր Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են: Ժամը 11:00-ի դրությամբ, Վերին Դվին համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավուն քունեցողների 6,93%-ը կամ 107 անձ: Վերին Դվին համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվը 1545 է: Արզնի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք…
Մանկական Եվրատեսիլի առցանց քվեարկությունը շարունակվում է մինչև դեկտեմբերի 11-ը
«Մանկական Եվրատեսիլի» առցանց քվեարկությունը շարունակվում է մինչև դեկտեմբերի 11-ը՝ մրցույթի մեկնարկը: Այս մասին հայտնում է «Առաջին ալիքը»: Կատարումները դիտելուց հետո կարող եք քվեարկել Հայաստանի պատվիրակ Նարեի և ևս 2 մասնակից երկրի օգտին www.jesc.tv կայքում: Դե իսկ Նարեի հաջողակ համարը 15-ն է: Քվեարկել կարող եք աշխարհի ցանկացած կետից: Քվեարկության արդյունքները կվերածվեն միավորների և կհայտարարվեն մրցույթի ժամանակ։
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստ. Ուղիղ
Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքը։ Խորհրդարանում քվեարկության է դրվել նիստի օրակարգում ընդգրկված 27 հարցերը։ Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Թափոնների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին»…
19 տեղամասում վերահաշվարկի, իսկ 6-ում՝ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին ԿԸՀ դիմումներ են ստացվել
2022 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև սեպտեմբերի 27-ը՝ ժամը 11.00-ն: Սահմանված ժամկետում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին ընդհանուր թվով 19 դիմում է ստացվել 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում: Նշված դիմումներով պահանջվում է…
Ժամը 20։00-ի դրությամբ 18 համայնքներում քվեարկել է 119 469 քաղաքացի. ԿԸՀ
Հայաստանի 18 համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններին ժամը 20։00-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 236 հազար 724 քաղաքացիների 50.47 տոկոսը կամ 119 469 ընտրող։ Այդ մասին հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Առավել ակտիվ են եղել Քաջարանի ընտրողները, մասնակցել է նրանց 77.77 տոկոսը, քվեարկությունների ամենափոքր թիվն արձանագրվել է Ջրվեժում՝ 27.20 տոկոս։
Ջոնսոնին անվստահություն հայտնելու հարցով քվեարկությանը մեծամասնությունը դեմ է արտահայտվել
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում հունիսի 6-ին տեղի է ունեցել վարչապետ Բորիս Ջոնսոնին անվստահություն հայտնելու հարցով քվեարկություն: Գործընթացը նախաձեռնել էին վարչապետի կուսակիցները՝ Պահպանողական կուսակցության խորհրդարանական խմբակցության 50-ից ավելի պատգամավորներ: Քվեարկության արդյունքում 211 խորհրդարանականներ դեմ են արտահայտվել վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկին, 148-ը՝ կողմ: Ջոնսոնի ներքին և արտաքին քաղաքականության նկատմամբ պահպանողականները սկսել են դժգոհություն հայտնել դեռ 2021 թ. վերջին՝…
Ներկայացվել են Քրիստոսի արձանի լավագույն տարբերակները. հայտարարվել է քվեարկություն
Ընտրվել են Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի լավագույն 12 տարբերակները, որոնք արդեն մրցույթի 3-րդ փուլում մեկ շաբաթ կներկայացվեն հանրության ուշադրությանը։ Այս մասին ասվում է տարածված մամուլի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ մայիսի 28-ից ապրիլի 5-ը քաղաքացիները կարող են 1008 կարճ համարին հաղորդագրություն ուղարկել հօգուտ նախընտրած քանդակի։ Ըստ հաղորդագրության՝ վերջնական արդյունքների ամփոփումը կստացվի քվեարկության և հանձնախմբի որոշումների…
Աննախադեպ քվեարկություն․ որոշվում է վերջին 30 տարիների Հայաստանի խորհրդանշական հավաքականը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակի կապակցությամբ ՀՖՖ-ն կազմակերպում է աննախադեպ քվեարկություն՝ որոշելու վերջին 30 տարիների Հայաստանի խորհրդանշական հավաքականը։ Քվեարկությունն արդեն մեկնարկել է ու առաջին ընտրվելու է այդ խորհրդանշական թիմի դարպասապահը։ Քվեարկության մասնակցելու համար անցեք այս հղումով ու ընտրեք Ձեր նախընտրած թեկնածուին։ Ընդհանուր քվեարկությունն ավարտվելու է ապրիլի 17-ին՝ ժամը 18:00-ին։
Վահագն Խաչատուրյանը՝ Հայաստանի Հանրապետության նախագահ
Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը գաղտնի քվեարկության ընտրեց Հայաստանի նոր նախագահին։ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց ՀՀ նախագահի ընտրության 2-րդ փուլի արդյունքները, տեղեկացնելով, որ քվեարկությանը մասնակցել են 71 պատգամավորներ։ Արդյունքում՝ 71 կողմ ձայնով նախագահ ընտրվեց Վահագն Խաչատուրյանը։ Նշենք, որ Խաչատուրյանն ընտրվել է 7 տարի ժամկետով։
Նոր գործառույթ Twitter-ում․ արդեն կարելի է քվեարկել
Twitter սոցիալական ցանցն ամբողջ աշխարհի օգտատերերի համար ավելացրել է թվիթներին քվեարկության հնարավորությունը։ Այս մասին հայտնում են Twitter Support-ից։ Նշվում է, որ այսուհետ օգտատերերը կարող են այլոց թվիթներին «կողմ» (Upvote) և «դեմ» (Downvote) քվեարկել։ Ըստ աղբյուրի՝ Downvote-երը կկարողանա տեսնել միայն թվիթի հեղինակը։
ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Հայաստանի նոր ՄԻՊ-ին
Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ ընթացավ ՀՀ մարդու իրավունքների նոր պաշտպանի ընտրությունը։ Ընտրության արդյունքները հայտնեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Քվեարկության մասնակցել են 107 պատգամավորներից 68-ը, որոնք բոլորը կողմ են քվեարկել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությանը, ով որոշ ժամանակ առաջ զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ Նշենք, որ ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությունը։ Այսպիսով, ՀՀ նոր մարդու…
Հովհաննես Խաչատրյանը՝ ԿԲ նախագահի տեղակալ
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ ընտրվեց Հովհաննես Խաչատրյանը։ Նրա ընտրությունը կայացավ այսօր՝ հունվարի 19-ին՝ Ազգային ժողովում՝ փակ գաղտնի քվեարկությամբ։ Խաչատրյանի օգտին քվեարկեց 70 պատգամավոր, դեմ` 5: Նշենք, որ Խաչատրյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ Նա աշխատել է ԿԲ-ի վիճակագրության վարչությունում, ինչպես նաև հանդիսանում է ԿԲ խորհրդի անդամ։
Հայաստանն ընտրել է FIFA-ի վարկածով լավագույններին․ ինչպե՞ս են քվեարկել Մխիթարյանն ու Կապառոսը
Հայաստանի տղամարդկանց և կանանց ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները քվեարկել են FIFA-ի վարկածով տարվա լավագույնների համար: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։ Բիչախչյանի հրաշալի նորամուտը Պոգոնում․ նրա գոլը փրկեց թիմին պարտությունից (ՏԵՍԱՆՅՈւԹ) Պոգոնում առաջին օրերը ֆանտաստիկ են․ Բիչախչյան «Հունվարի 17-ին հայտնի կդառնան ՖԻՖԱ-ի The Best FIFA Football Awards-ի դափնեկիրների անունները 6…
Արսեն Զախարյանը ՌՊԼ-ում լավագույնն է երիտասարդների շարքում
Հայազգի Արսեն Զախարյանը, ով հանդես է գալիս «Դինամոյում», ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկացնում է Sports-ը։ Նշվում է, որ նրա օգտին է քվեարկել 100 մասնագետներից 64-ը, ինչի արդյունքում Զախարյանը հաղթել է բացարձակ մեծամասնությամբ։ Հայազգի ֆուտբոլիստը հավաքել է ընդհանուր 445 միավոր։