քրդեր
Թուրքիան մեղադրում է քրդերին հրադադարը խախտելու մեջ
Թուրքիան քրդերին մեղադրել է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող անվտանգության գոտում հրադադարի պայմանագիրը խախտելու մեջ, որտեղ Անկարան ավելի վաղ սկսել էր «Խաղաղության աղբյուր» գործողությունը: Այս մասին ասվումէ Թուրքիայի Պաշտպանության նախարարության թվիթերյան իր էջում: Միաժամանակ թուրքական գերատեսչությունը նշել է, որ թուրքական բանակը հետևում է ձեռք բերված պայմանավորվածություններին: «Քրդական աշխատավորական կուսակցության և Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերի ահաբեկչական խմբավորումների անդամները…
Թրամփը թուրքերին ու քրդերին համեմատել է երեխաների հետ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, նկարագրելով Սիրիայի հյուսիս-արևելքի իրադրությունը, Թուրքիային և քրդերին համեմատել է երկու երեխայի հետ: Համաձայնությունը խախտվել է․ Թուրքիան վերսկսել է գրոհերը. ԶԼՄ-ներ «Երբեմն նրանց հարկավոր է փոքր-ինչ կռվել, հետո մարդիկ հասկանում են՝ որքան դաժան են լինում մարտական գործողությունները: Ինչպես երկու երեխաների հետ է լինում, նրանց հարկավոր է թույլ տալ կռվել, իսկ հետո՝ բաժանել»,-ասել…
Համաձայնությունը խախտվել է․ Թուրքիան վերսկսել է գրոհերը. ԶԼՄ-ներ
Չնայած նախօրեին ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ ձեռք բերված համաձայնության՝ Թուրքիան վերսկսել է գրոհները Սիրիայի հյուսիս-արևելքում։ Այս մասին գրում է TACC-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։ Ըստ համաձայնության՝ նախատեսվում էր ժամանակավորապես հրադադար հաստատել՝ թույլ տալով քրդերին հեռանալ տարածքներից։ Նշվում է, որ հարձակման է ենթարկվել Ռաս ալ-Այն քաղաքը։ Ըստ Reuters-ի տեղեկությունների՝ քաղաքում կրակոցներ են հնչել, և հրետակոծությունից…
ԱՄՆ ֆիննախարարը նոր պատժամիջոցներով սպառնացել է Թուրքիային
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Թուրքիայի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառվեն, եթե նա չդադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում: Այդ մասին հայտնել է Agence France-Presse-ը: Թուրքիայի դեմ պատժամիջոցները սահմանված են․ հայտնի են նախարարների անունները Իր հերթին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իտալիայի իր պաշտոնակից Սերջո Մատարելայի հետ հոկտեմբերի 16-ին Սպիտակ տանն անցկացված համատեղ մամուլի ասուլիսում…
Հիմար մի՛ եղեք․ Թրամփի նամակը Էրդողանին․ The Guardian
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին հղած նամակում նախազգուշացրել է չհիմարանալ ու միաժամանակ հայտարարել, որ նրան վտանգ է սպառնում պատմության մեջ մնալ որպես հրեշ: ԱՄՆ նախագահը նամակը Էրդողանին է ուղարկել Սիրիա թուրքական զորքերի ներխուժման օրը։ Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը: Նամակը, որն առաջինը հայտնվել է Fox Business-ի թղթակից Թրիշ Ռեգանի…
ԱՄՆ-ն հետախուզական տեղեկատվություն չի փոխանակել Թուրքիայի հետ․ Spiegel
Վաշինգտոնը Սիրիայում Անկարայի ռազմական գործողության պատճառով հրաժարվել է հետախուզական տեղեկատվություն փոխանակել Թուրքիայի հետ և տվյալներ հաղորդել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ միջազգային կոալիցիայի գործողությունների վերաբերյալ: Այս մասին հայտնել է Spiegel-online գերմանական հրատարակությունը: Նրա աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ Պենտագոնը այդ մասին կարգադրել էր դեռ հոկտեմբերի 9-ին: Վաշինգտոնում զգուշանում են, որ Անկարան տրամադրվող տեղեկատվությունը քրդերի դեմ կօգտագործի Սիրիայի…
Սիրիայի հայերը աջակցում են քրդերին, փորձում են ամեն կերպ պաշտպանել․ քրդագետ
Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողության թեմայի շուրջ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ և քրդագետ Տաթևիկ Մանուկյանի հետ: – Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիս-արևելք ի՞նչ խնդիրներ է առաջացնում տարածաշրջանում: – Թուրքիայի ներխուժումը Սիրիա և դրանից հետո առաջացած խնդիրներն առաջին հերթին պայմանավորված են լինելու այն տեսլականով, ինչը որ Թուրքիան նախքան ներխուժումը դրել էր իր առաջ:…
Քրդերը վերահսկողություն են հաստատել Սարի Քանի քաղաքում
Քրդական ուժերը լիակատար վերահսկողություն են հաստատել Սարի Քանի քաղաքում: Այս մասին հայտարարել է Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբի ղեկավար Ռամի Աբդուլահմանը։ Ինչպես փոխանցում է աղբյուրը, քրդական ուժերին հաջողվել է նաև վերադարձնել Թել Խալաֆը և շարժվել դեպի արևմուտք: Թեժ մարտեր են ընթացել, սակայն քրդերին հաջողվել է մուտք գործել Սարի Քանի, որտեղ և տեղակայված են եղել…
Կանադան ժամանակավորապես կասեցնում է զենքի մատակարարումը Թուրքիային
Կանադայի իշխանությունները որոշում են կայացրել կասեցնել զենքի մատակարարումը Թուրքիային: Այս մասին հայտնել է AFP գործակալությունը՝ հղում անելով երկրի ԱԳ նախարարությանը: «Այս որոշումն ընդունվել է Սիրիայում Անկարայի կողմից իրականացվող ռազմական գործողության ֆոնին, որը խախտում է տարածաշրջանի կայունությունը: Այդ կապակցությամբ Օտտավան ժամանակավորապես կասեցնում է Թուրքիա զենքի արտահանման նոր թույլատրագրերի տրամադրումը»,-նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։ Նշենք, որ արդեն…
Խաղաղություն ցանկանալը հանցանք է դարձել․ Փայլան
Սիրիա ներխուժած թուրքական զինուժի գործողություններին դեմ արտահայտվողների նկատմամբ Թուրքիայում իրականացվում են քրեական հետապնդումներ: Այս խնդրին անդրադարձել ու դատապարտել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը: Նա Twitter-ում կատարած գրառման մեջ մասնավորապես ասել է. «Խաղաղություն ցանկանալը Թուրքիայում հանցանք է դարձել ,պարոն նախագահ: «Ո՛չ պատերազմին, խաղաղություն հենց հիմա» միտքը հնչեցրած…
Մենք խոչընդոտում ենք նրանց, ովքեր ուզում են մասնատել Սիրիան․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Սիրիայի հյուսիսում անցկացվող ռազմական գործողությունները, հայտարարել է, որ Թուրքիան աչք չունի Սիրիայի հողերի վրա և հանդես է գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին: Այս մասին հաղորդում է Sabah պարբերականը: «Մենք աչք չունենք Սիրիայի հողերի վրա: Մենք խոչընդոտում ենք բոլոր նրանց, ովքեր ուզում են բաժանել և մասնատել Սիրիան»,-ասել է Թուրքիայի…
Ֆրանսիան ամեն բան կանի՝ կասեցնելու Թուրքիայի ռազմական գործողությունները
Ֆրանսիան ավելի շատ ջանքեր կգործադրի Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում Թուրքիայի հարձակումը կանգնեցնելու համար: Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ: Հայտարարությունն արվել է պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով, որը նախագահ տեղի է ունեցել Փարիզում՝ Էմանուել Մակրոնի նախագահությամբ: «Ֆրանսիան մեծացնելու է իր դիվանագիտական ջանքերը ԴԱԻՇ-ի դեմ կոալիցիայի գծով իր գործընկերների հետ սերտ կոորդինացմամբ…
Թուրքիան ու քրդերը չպետք է թույլ տան ԻՊ-ի զինյալների փախուստը բանտերից․ Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան ու քրդերը չպետք է թույլ տան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների փախուստը Սիրիայի բանտերից։ «ԱՄՆ-ն իր ձեռքում է պահում ԴԱԻՇ-ի վատթարագույն կալանավորներին: Թուրքիան ու քրդերը չպետք է նրանց թույլ տան հեռանալ: Եվրոպան պարտավոր էր նրանց հետ ընդունել բազմաթիվ խնդրանքներից հետո: Նրանք պետք է դա անեն այժմ: Նրանք…
Պետք է թույլ չտանք, որ Թուրքիան ոչնչացնի ԱՄՆ-ի արժեքավոր դաշնակից քրդերին․ Սենատոր
ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհամը Twitter-ում կատարած գրառման մեջ ողջունել է նախագահ Դոնալդ Թրամփի` Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար Կոնգրեսի հետ միասին համագործակցելու որոշումը: «Լավ որոշում է, որ Կոնգրեսի հետ միասին աշխատում եք Սիրիայում Թուրքիայի ագրեսիան կանխելու ուղղությամբ տնտեսական կոշտ պատժամիջոցներ սահմանելու հարցում», – գրել է սենատորը: Գրեհեմը հույս է հայտնել, որ կոնգրեսի երկու…
Էրդողանը արձագանքել է ԱՄՆ-ի՝ պատժամիջոցներ սահմանելու սպառնալիքներին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Սիրիայում գործողությունների պատճառով պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի սպառնալիքներին: Այս մասին հայտարարությամբ նա ելույթ է ունեցել հոկտեմբերի 13-ի երեկոյան: «Ովքեր մտածում են, որ այդ ձևով կարող են ստիպել Թուրքիային նահանջել, լրջորեն սխալվում են»,-ասել է Էրդողանը: Այդ առիթով նաև ելույթ է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Նրա խոսքով՝ Սիրիայի…















