քրդեր
Գերմանիան նվազեցրել է սպառազինության արտահանումը դեպի Թուրքիա
Վերջին 2 տարում Գերմանիայից Թուրքիա զենքի և ռազմամթերքի արտահանումը 85%-ով նվազել է: Թուրքիային սպառազինության մատակարարման թեման օրակարգ էր բերվել Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների ձերբակալությունից հետո: Հարցը սկսվեց ավելի ինտենսիվ քննարկվել հատկապես Թուրքիայի կողմից գերմանական «Leopad» տանկերը Սիրիայի քրդերի դեմ գործողություններում օգտագործելուց հետո, ինչը գերմանական իշխանությունների հասցեին լուրջ քննադատությունների տեղիք էր տվել: Այս իրադարձություններից հետո Գերմանիայի կառավարությունը չէր արտոնել գերմանական…
«Թուրքիայի իշխանությունը այլևս չի թաքցնում հայերի և քրդերի նկատմամբ ցանկացած խտրականություն»
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) հայ պատգամավոր Գարո Փայլանը շարունակում է այդ երկրում ենթարկվել քրեական ու քաղաքական հետապնդումների: Թուրքական իշխանությունները նախաձեռնել են Գարո Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց: Հայոց ցեղասպանության հարցի մասին բարձրաձայնող և Թուրքիայի իշխանություններին հրապարակավ համարձակորեն քննադատող Փայլանին մեղադրում են թուրք ազգին, Թուրքիայի հանրապետությանը և նախագահին վիրավորելու մեջ: Դիարբեքիրի դատախազությունը Փայլանի դեմ հետաքննություն է սկսել…
Երբ դուրս կբերվեն ԱՄՆ զորքերը Սիրիայից
Միացյալ Նահանգները մտադիր է Սիրիայից ամբողջովին իր զորքերը դուրս բերել մինչեւ ապրիլի վերջ։ Այս մասին հայտնում է «Wall Street Journal» պարբերականը, վկայակոչելով սեփական իրազեկ աղբյուրներին։ Ըստ պարբերականի հրապարակման, ամերիկյան զինվորականները կսկսեն լքել Սիրիան առաջիկա շաբաթներից սկսած։ Մինչ այդ, սակայն նրանք պետք է լիովին ջախջախեն ԻՊ ահաբեկչական խմբավորման մնացորդների դիմադրությունը, որոնք դեռեւս գործում են Եփրատ գետի…
Անկարան սպառնում է Վաշինգտոնին
Անկարան սպառնացել է Վաշինգտոնին հարձակողական գործողություններ սկսել Սիրիայի հյուսիսում, եթե ԱՄՆ-ը չկատարի իր խոստումը Թուրքիային, հաղորդում է «Die Zeit»- ը: Թուրքերը ակնկալում են, որ ԱՄՆ-ն ջանքեր կգործադրի սիրիական սահմանի երկայնքով անվտանգության գոտի ստեղծելու եւ տարածաշրջանը «ահաբեկիչներից» մաքրելու ուղղությամբ `քրդական ազգային ինքնապաշտպանական ջոկատներից, որոնց ամերիկացիները համարում են իրենց« կարևոր դաշնակիցները »՝ գրում է գերմանական հրատարակությունը: Այդ…
Թուրքիայի օդուժի գործողությունների պատճառով կան զոհեր
Հունվարի 24-ի վաղ առավոտյան Թուրքիայի օդուժին պատկանող կործանիչները հրթիռակոծել են Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում գտնվող Դերալոք բնակավայրը։ Ինչպես հաղորդում է քրդական աղբյուրը, գործողությունը տևել է 3 ժամ, ինչի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհեր են եղել: Առայժմ զոհերի թիվը չի հստակեցվում: Քրդական աղբյուրը չի հաղորդում, որ անգամ չի հայտարարվել հրթիռակոծման պատճառը։ Հայտնի էլ չէ, թե…
Սիրիայի քրդերը չեն բանակցում Դամասկոսի հետ
Սիրիայի քրդերը դեռ որևէ բանակցություն չեն վարում Դամասկոսի հետ, դրանք դադարեցված են: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Մոսկվայում սիրիական Քուրդիստանի պաշտոնական ներկայացուցիչ Ռշադ Բիենաֆը: Նրա խոսքով` քրդերը պնդում են, որ Սիրիայի ամբողջ տարածքում «ժողովրդավարական համակարգ» ներդրվի, իսկ պաշտոնական Դամասկոսը ցանկանում է վերադարձնել երկրի նախապատերազմյան կենտրոնացված կառուցվածքը:






