քրեական գործեր
Դատախազությունը հրաժարվում է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի վերաբերյալ տեղեկություններ տրամադրել
Գլխավոր դատախազությունը հրաժարվել է տրամադրել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին առնչվող քրեական գործերի վերաբերյալ տեղեկատվություն՝ հղում կատարելով նախաքննության շահերին։
Կոռուպցիայի և կիբրհանցագործությունների դեմ պայքարի արդիական հարցերով փորձագիտական քննարկում
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ռուսատանի Դաշնության գլխավոր դատախազության դատախազներն այսօր մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազությունում անցկացված «Թվային ֆինանսական ակտիվների անդրսահմանային ապօրինի տեղաշարժման և կիբեռհանցավորության դեմ պայքարի հարցերով» փորձագիտական հանդիպմանը և «Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով դատախազական հսկողության արդյունավետության բարձրացումը, հանցավոր ճանապարհով ստացված գույքը և դրամական միջոցները պետական եկամուտ դարձնելու օրենսդրական կարգավորումը» թեմայով կլոր…
Ոստիկանության բաժիններում մի խումբ անձինք կամավոր հանձնել են հրազեններ ու ռազմամթերք
Հուլիսի 23-ին ՀՀ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 21-ին Սիսիանի բնակիչներից մեկը հանձնել է ծալովի խզակոթով «Կալաշնիկովի» ինքնաձիգ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից «Արդյունավետ էր նաև ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի և Վայքի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը: Եղեգնաձորի բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի»…
ԱԱԾ-ն որևէ մասնակցություն չի ունեցել ոստիկանության ուժեղացված ծառայությանը. պարզաբանում
Հուլիսի 23-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է հրապարակել, որում պարզաբանել է, որ ԱԱԾ ծառայողները որևէ մասնակցույուն չեն ունեցել հուլիսի 21-ի երեկոյան Երևանում ոստիկանության իրականացրած ուժեղացված ծառայությանը: ԱԱԾ-ն պարզաբանում է տարածել՝ արձագանքելով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած «ՀՀ Ոստիկանության և ԱԱԾ-ի կողմից «ուժեղացված ծառայության» գործողությունները չեն համապատասխանում ժողովրդավարական պետությունում հասարակական կարգի և անվտանգության…
Հետախուզում է հայտարարվել ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի նկատմամբ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 2021 թվականի հուլիսի 1-ին Սնանկության դատարանի դատավոր Բագրատ Մկրտչյանի որոշմամբ հետախուզում է հայտարարվել ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի եւ և նրա գույքի նկատմամբ: ՀՀ բանկերից մեկը դիմել է սնանկության դատարան և հարկադիր սնանկացման է տանում ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին՝ Շմայսին: Նախկին պատգամավորը բանկին պարտք է, որը անցնում է 5 միլիոնի…
Գայ համայնքին պատճառվել է 159 մլն դրամի վնաս. ՔԿ
Հունիսի 30-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գայ համայնքի ղեկավարի կողմից շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, ծառայողական պարտականությունները չկատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․ «Դեռևս 2020թ. փետրվարի 12-25-ն ընկած…
Վլադիմիր Գասպարյանի գույքի վրա արգելանք է դրվել
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում իրականացվող ուսումնասիրության արդյունքում նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գույքի վրա արգելանք է դրվել։ Նա հրավիրվել է դատախազություն: Այս մասին ՀԺ-ին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Դատարանի որոշումով Վլադիմիր Գասպարյանի գույքի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց։ Հարցին՝ որքա՞ն է արգելանք դրված գույքի չափը, Աբրահամյանը…
Հարուցվել է քրեական գործ՝ դատական դեպարտամենտում կատարված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ
Հունիսի 29-ին ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարություն է արածել, որում հայտնել է, որ ՊՎԾ ղեկավարի հանձնարարագրերով ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` դատական դեպարտամենտում իրականացված պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2016-2018թթ. դատական դեպարտամենտի ղեկավարի հրամաններով 9 աշխատակիցներ իբրև թե գործուղվել են ՀՀ տարբեր մարզեր: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «Գործուղման ծախսերի հատուցման…
Ընթացք է տրվել ընտրական հանցագործության մասին 319 հաղորդման, հարուցվել է 6 քրգործ
ՀՀ գլխավոր դատախազությունում գործող աշխատանքային խումբն ամփոփել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ հունիսի 20-ին, ժամը 8.00-ից մինչև 20.00-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ կատարված ընտրական հանցավոր իրավախախտումների վերաբերյալ ստացված ահազանգերի, հաղորդումների, մոնիթորինգի միջոցով առանձնացված ԶԼՄ հրապարակումների քննարկման և դրանց ընթացքավորման աշխատանքների արդյունքները: Դատախազությունից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում, մասնավորապես, ընթացք է տրվել ստացված և…
Ոստիկանության Թեժ գիծ ստացվել է 60 ահազանգ
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը, ժամը 08.00-16.00-ի դրությամբ, ոստիկանության Թեժ գծով ստացվել է 60 ահազանգ, իսկ ԱՊՀ և միջազգային դիտորդներից ահազանգեր չեն ստացվել: Ահազանգերը վերաբերել են` 2-ը՝ ընտրակաշառքին, 3-ը՝ քվեարկությանն ուղղորդելուն, 32-ը՝ ընտրատեղամասերում տեխնիկական բնույթի խնդիրներին, 23-ը՝ տեղեկատվական բնույթի հաղորդումներին: Հինգ դեպքերը հաղորդվել են ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ…
Ժամը 15:00-ի դրությամբ ընտրական իրավունքին խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ ստացվել է 15 նյութ
ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում 2021թ. հունիսի 20-ին տեղի ունեցող ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ ժամը 15:00-ի դրությամբ, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել և նախապատրաստվել է 15 նյութ: ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ դրանցից 10-ը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն…
Ստացվել է ընտրական հանցագործությունների մասին 231 հաղորդում
2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից ամփոփվել են ընտրական հանցավոր իրավախախտումների, ինչպես նաև ընտրությունների գործընթացին առնչվող առերևույթ հանցավոր այլ դրսևորւմների վերաբերյալ ստացված ահազանգերի, հաղորդումների և դրանցով իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Մասնավորապես, հունիսի 18-ի ժամը 9.00-ի դրությամբ ստացվել…
Ընդերքի ապօրինի շահագործման բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. հարուցվել 9 քրգործ
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում, Արաքս գետի ավազանում իրականացվել են չափագրման աշխատանքներ, որոնց արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչություն: Դատախազության գործիքակազմով ձեռնարկված միջոցառումների արդյունքում, համագործակցելով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության հետ, արձանագրվել…
Կլուծվեն դատարաններում ողջամիտ ժամկետում գործերի քննության հետ կապված խնդիրները
Կլուծվեն դատարաններում ողջամիտ ժամկետում գործերի քննության հետ կապված խնդիրները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը: «Սիրելի՛ հայրենակիցներ Կառավարությունն այսօր հավանություն տվեց օրենսդրական մի փաթեթի, որի համաձայն Վերաքննիչ վարչական դատարանի դատավորների թվակազմը կավելանա երեք դատավորով, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների թվակազմը՝ երեքով, իսկ Սնանկության դատարանի դատավորների թվակազմը՝ չորս դատավորով։ Նշեմ,…
Քրգործերը հարուցվում են կոնկրետ հանցագործության առթիվ․Աբրահամյանը՝ Գևորգյանին
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրառում է արել․ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը գրառում է կատարել սոցիալական ցանցերից մեկում, որը տարածվել է նաև հայրենի մեդիամիջավայրում։ Ի թիվս մի շարք պնդումների՝ պարոն Գևորգյանը նաև նշել է, թե «Իշխանությունները բացահայտ շանտաժի են ենթարկում համայնքների ղեկավարներին և բիզնեսի ներկայացուցիչներին: Նոր քրեական գործեր են հարուցվում: Բոլորից պահանջվում է…















