քրեական գործեր

  • Չեխիայում քրգործեր են հարուցվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ

    Չեխիայում քրգործեր են հարուցվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ

    Չեխիայի ոստիկանությունը քրեական գործեր է հարուցել Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։ ՉՍՍՀ կառավարության նախկին նախագահ Լյուբոմիր Շտրոուգալը, Չեխոսլովակիայի Կոմունիստական կուսակցության նախկին գլխավոր քարտուղար Միլոշ Յակեշը և Չեխոսլովակիայի ՆԳՆ նախկին ղեկավար Վրատիսլավ Վայները մեղադրվում են ծառայողական լիազորությունների չարաշահման մեջ։ Այս մասին հաղորդում է DW-ն՝ հղում անելով կոմունիզմի հանցագործությունների փաստաթղթերի և հետաքննության չեխական գրասենյակի հայտարարությանը։…

  • Միայն երեք մարզում ՋՕԸ-երի գործունեության վերաբերյալ հարուցվել է 9 քրեական գործ

    Միայն երեք մարզում ՋՕԸ-երի գործունեության վերաբերյալ հարուցվել է 9 քրեական գործ

    Hetq.am-ը գրում է․ Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերի ՋՕԸ-ների վերաբերյալ 2018-2019թթ. ընթացքում իրավապահ մարմինների կողմից հարուցվել է 9 քրեական գործ: Գլխավոր դատախազությունից «Հետք»-ին տեղեկացրին, որ նշված քրեական գործերից երեքը միացվել են մեկ վարույթում։ Ուշագրավն այն է, որ նախնական հաշվարկներով պետությանը հասցված վնասը կազմում է մոտ 2 մլրդ 589 մլն դրամ, սակայն ոչ կասկածյալի կամ մեղադրյալի…

  • Թուրքիայում տասնյակ քրգործեր են հարուցվել` կապված ՏԻՄ ընտրությունների հետ

    Թուրքիայում տասնյակ քրգործեր են հարուցվել` կապված ՏԻՄ ընտրությունների հետ

    Թուրքական դատախազությունը տասնյակ քրեական գործեր է հարուցել՝ կապված Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում ենթադրյալ խախտումների հետ։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մարտի 31-ին քաղաքապետի ընտրություններում պարտությունից հետո փորձում է վերադարձնել քաղաքի վերահսկողությունը։ Նշենք, որ ընտրություններում հաղթել է ընդդիմադիր Ազգային հանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։ Նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը պահանջել է չեղյալ համարել ընտրությունները և Ստամբուլում նոր ընտրություններ…

  • Կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պատճառված վնասներ են հայտնաբերվել․ ՀՀ Գլխավոր դատախազ

    Կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պատճառված վնասներ են հայտնաբերվել․ ՀՀ Գլխավոր դատախազ

    «Բազմապատիկներով են կոռուպցիոն դեպքերով հայտարարված նախաքննությունների համադրությունը, շուրջ 12 անգամ ավելի կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պատճառված վնաս է հայտնաբերվել՝ 17-ի համեմատ, որն էլ իր հերթին տարբերվում է 2016-ի ցուցանիշներից»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա ընդգծեց, որ ոչ միայն հայտնաբերման դեպքերն են ավելացել, այլև դրանով պայմանավորված պետությանը պատճառված վնասների վերականգնման ծավալները: «Այսօր քննվող…