քրեական վարույթ
Խոշոր չափի ոսկու ներմուծում «Զվարթնոց» օդանավակայանում
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է 3.1 կգ քաշով թաքցված ոսկի, որի արժեքը կազմում է 500,000 ԱՄՆ դոլար։
Հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Հակոբյանի դին
Փետրվարի 26-ին հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Հակոբյանի դին, ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։
Երևան քաղաքի դատախազության 2025 թվականի աշխատանքների ամփոփում
Ամփոփվել են Երևանի դատախազության 2025 թվականի աշխատանքները՝ ընդգծելով քրեական վարույթների աճը և պետական շահերի պաշտպանության կարևորությունը։
Հաղթանակ կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի
Փետրվարի 22-ին Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու դի, որի ինքնությունը և մահվան հանգամանքները պարզվում են։
Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական վարույթն ավարտվել է
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ նախաքննության արդյունքում հիմնավորվել է, որ Աֆյանը կազմակերպել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության և հատուկ միջոցների կիրառումը:
Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով
Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով՝ 2023 թվականի ռազմական գործողությունների և դրանց հետևանքների վերաբերյալ։
Միհրան Հակոբյանի վրա հարձակման գործով ձերբակալվել են 4 անձինք
Դեկտեմբերի 12-ին ՆԳՆ ոստիկանությունը ձերբակալել է 4 անձանց, որոնք կասկածվում են Միհրան Հակոբյանի վրա հարձակման գործով։
Բրյուսովի համալսարանի ծեծկռտուքը՝ քրեական վարույթի պատճառ
Բրյուսովի համալսարանում ծեծկռտուքը վերածվել է քրեական վարույթի։ Մասնակիցները քաշքշել են միմյանց մազերից, հայհոյանքներ հնչեցրել։
Արշակ Սրբազանի շուրջ զարգացումները
Արշակ Սրբազանը մամուլի ասուլիս է հրավիրել՝ պարզաբանելու իր շուրջ ընթացող զարգացումները և անդրադարձել է եպիսկոպոսների պահանջներին։
Հայաստանը հետաքննում է ադրբեջանական կրակոցները Խնածախի ուղղությամբ
Հայաստանի իշխանությունները քրեական վարույթ են նախաձեռնել 2025 թվականի մարտի 30-ի լույս 31-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից Խնածախ գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի առթիվ, որը ներառում է ատելությամբ դրդված սպանության փորձի և ապօրինի զենք պահելու մեղադրանքներ։
Մի խումբ անձինք վիճաբանել և քաշքշել են հիվանդանոցի աշխատակիցներին
Հունվարի 26-ին՝ ժամը 17.40-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդումներ են ստացվել, որ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծեծկռտուք է: Մեկնել են ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները և Երևանի գնդի պարեկները, որոնք խուլիգանություն կատարելու հիմքով ձերբակալել ու Շենգավիթի բաժին են ներկայացրել երկու երիտասարդի՝ երկուսն էլ Ալավերդի քաղաքի բնակիչ: Նրանք ներկայացվել են նախաքննական մարմին: Բժշկական կենտրոնի անվտանգության պետից ընդունվել…
ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
ՀՀ ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, ընթանում է նախաքննություն: «Լուրերը» հայտնել է, որ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը կազատվի զբաղեցած պաշտոնից: Հիշեցնենք, որ հրդեհ է բռնկվել ՊՆ N զորամասում. զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր։
Թաքցրել է ունեցվածքի մասին տվյալներ. ԳՇ պետի նախկին տեղակալի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ նա թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալները՝ այդ մասին համապատասխան գրառումներ չկատարելով իր ներկայացրած հայտարարագրերում: Մանրամասնելով՝ նշվում է, որ Հայկազ Բաղմանյանը, 2014 թվականից մինչև 2020 թվականի դեկտեմբերը զբաղեցնելով ՀՀ զինված ուժերի գլխավոր…
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ վարորդական կեղծ վկայական ձեռք բերելու հանցավոր մեխանիզմի հանգամանքները պարզելու նպատակով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ իրացնելու և այլ անձի կողմից օգտագործելու նպատակով իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ իրացնելուն օժանդակելու առերևույթ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ քաղաքացին, օրենքով սահմանված կարգով վարորդական վկայականի D կարգ ստանալու համար համապատասխան դասընթացներ անցած լինելու վերաբերյալ փաստաթուղթ…
Քրեական վարույթ՝ Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում կատարված խուլիգանության դեպքի առթիվ
2022 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում Համալսարանի վարչական շենքում կատարված խուլիգանության դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր…















