քրեակատարողական ծառայություն
Արմավիր և Գորիս ՔԿՀ-ներում հայտնաբերվել է 16 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր
Քրեակատարողական ծառայությունը հայտնել է, որ 2022 թվականի մարտի 11-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի ծառայողները, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի նույն բաժնի ծառայողների հետ համատեղ իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել կալանավորված անձ Ն. Ս.-ի անվամբ քաղաքացի Գ. Մ.-ի կողմից որպես հանձնուք բերված սառնարանը: Քրեակատարողական ծառայության աշխատակիցներ են…
Հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ և այլ արգելված իրեր
Քրեակատարողական ծառայությունը հայտնել է, որ 2022 թվականի մարտի 7-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վարչական շենքի ետնամասում գտնվող աղբամանի մոտակայքում առկա է կասկածելի փաթեթ: «Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ հիմնարկի հետաքննիչը վերոնշյալ տարածքից հայտնաբերել է փաթեթը, որում առկա են եղել հերոին, մեթամֆետամին և մարիխուանա տեսակի թմրամիջոցներին…
Հայտնաբերվել են խաղողի թփով քողարկված թմրամիջոցներ
ՀՀ քրեակատարողական ծառայությունը հայտնել է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները RAPISCAN ORION 920 CX ապրանքանիշի անվտանգության ռենտգեն սարքի միջոցով զննության են ենթարկել քաղաքացի Մ․Վ․-ի կողմից դատապարտյալ Հ․Մ.-ի համար բերված հանձնուքը։ «Զննությամբ հանձնուքի միջից հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, թվով 14 կանաչավուն զանգված՝ փաթաթված խաղողի տերևներով,…
Տեսակցությունն օգտագործել են թմրամիջոց փոխանցելու նպատակով
Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 4-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, կարճատև տեսակցությունից հետո անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Ն. Պ.-ին: Վերջինիս կոշիկի միջից հայտնաբերել են փաթեթ, որում եղել է թմրամոլների շրջանում «շոկոլադկա» անվամբ հայտնի, մարիխուանայի հիմքով պատրաստված թմրամիջոցին նմանվող, 2, 66 գրամ քաշով…
Ովքե՞ր են Հայաստանի նոր բանտապետերը
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համակարգում շարունակվում են կադրային փոփոխությունները։ Արդարադատության նախարարի հրամանով 12 քրեակատարողական հիմնարկներից 8-ը նոր պետեր ունեն։ Այս մասին տեղեկացանք քրեակատարողական ծառայության կայքէջից։ «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետ է նշանակվել մասնագիտությամբ իրավաբան, 51-ամյա Հրաչյա Այվազյանը։ Նա երկար տարիներ աշխատել է դատախազության համակարգում, 2017 թվականին դատախազությունից անցել է երկարամյա ծառայության կենսաթոշակի։ Արդարադատության գնդապետ, 54-ամյա Արմեն…
ՔԿԾ պետն իր տեղակալ Վարդգես Ծաղիկյանից չի ազատվում, քանի որ նա Ավինյանի մորաքրոջ տղան է․ Ժողովուրդ
«ԱՆ քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդը շարունակվում է, և չնայած նրան, որ ծառայության ղեկավար Արթուր Գոյունյանն ազատել է իր 4 տեղակալներից երկուսին, մյուսները շարունակում են աշխատել։ Եվ հետաքրքիր է, որ, օրինակ, Վարդգես Ծաղիկյանը, որ 2006-թվականից աշխատում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում, եղել է վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Մալաթիա Սեբաստիա բաժանմունքի առաջատար մասնագետ և այլ տարբեր…
Նոր նշանակումներ Քրեակատարողական ծառայությունում
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հրամանով առաջխաղացման կարգով քրեակատարողական 5 ծառայող փոխադրվեց ավելի բարձր պաշտոնների, իսկ 3 քաղաքացի համալրեց ծառայության շարքերը։ Ա․ Մխոյանը շնորհավորելով ծառայողներին՝ մաղթեց բարի ծառայություն և նշեց, որ սպայի ուսադիրներ կրելը շատ պատվաբեր է, նաև պատասխանատու. «Ծառայեք նվիրումով և մեծ պատասխանատվությամբ՝ բարձր պահելով ծառայողի պատիվն ու արժանապատվությունը»,- ավարտեց…
«Սևան» ՔԿՀ-ի աշխատակիցները զննությամբ հայտնաբերել են կասկածելի փաթեթ
Հունիսի 19-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դիտաշտարակների միջանկյալ տարածքի զննությամբ հայտնաբերել են փաթեթ, որում եղել են 4.2 գր ընդհանուր քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված, 1,1 գր ընդհանուր քաշով սև, կոշտ զանգվածներ, 0.4 գր ընդհանուր քաշով դեղնավուն զանգված, «PGN 300» գրառմամբ 7 դեղապատիճ, «B 8» գրառմամբ 1,5 դեղահաբ և ներարկիչի 4 ասեղ:…
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի արտաքին տարածքի զննությամբ հայտնաբերվել է 644 գրամ կանեփանման զանգված
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 17-ին հիմնարկի արտաքին տարածքի զննության արդյունքում հայտնաբերել և առգրավել են ընդհանուր 644 գրամ քաշով կանեփանման զանգված։ Նույն օրը ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ժամը 15։30-ի սահմաններում զննության են ենթարկել դատապարտյալ Մ. Տ.-ի անվամբ քաղաքացի Վ. Ս.-ի կողմից բերված հանձնուքը։ Զննության արդյունքում հայտնաբերվել է բջջային…
Կանխվել է արգելված իրերի ներթափանցումը ՔԿՀ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ՔԿԾ և ԱԱԾ աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում հունիսի 7-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ ընդունման ժամանակ կանխվել է կալանքի տակ գտնվող, քրեածին միջավայրում «օրենքով գող» ճանաչված անձի կողմից «5771 M» գրառմամբ 29 դեղահաբի, կոտրտված 6 այլ դեղահաբի և…
Մարզական և կրթական միջոցառումներ ՔԿՀ-ներում
ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու և ազատ ժամանակն արդյունավետ օգտագործելու նպատակով հիմնարկում գործող «Սպորտային ինքնագործ միավորման» անդամների մասնակցությամբ իրականացվեց բիլիարդի առաջնություն, որին մասնակցում էր 16 դատապարտյալ: Երկօրյա համառ և հետաքրքիր պայքարի արդյունքում 1-ին հորիզոնականը զբաղեցրեց դատապարտյալ Է. Նավոյանը, որը հիմնարկի վարչակազմի կողմից արժանացավ խրախուսանքի: «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի…
Խորհրդակցություն քրեակատարողական ծառայությունում
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն ծառայության պետի տեղակալների, քրեակատարողական հիմնարկների պետերի և կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Մինչև խորհրդակցությունը սկսելը, ծառայության պետը շնորհավորեց ներկաներին Հանրապետության տոնի 101-ամյակի կապակցությամբ՝ շեշտելով անկախ պետականության անգնահատելի դերը հայ ժողովրդի բազմադարյա պատմության մեջ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ծառայության ամենօրյա գործունեությանն առնչվող…
Քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով դասախոսություն ՔԿԾ-ում
Մայիսի 27-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացման» միջոցառումների շրջանակներում անցկացվեց քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով դասախոսություն, որը վարեցին փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանը և փ/ծ փոխգնդապետ Կ. Սահակյանը: Դասախոսության նպատակն էր բարձրացնել քրեակատարողական ծառայողների տեսական և գործնական գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև պատրաստվածության աստիճանը արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության…
Խուզարկություններ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում
Մայիսի 23-ին և 24-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում իրականացված խուզարկությունների արդյունքում տարբեր խցերից հայտնաբերվել և առգրավվել են 151 հատ կտրող-ծակող գործիք, 6 բջջային հեռախոս, 10 բաժանորդային քարտ, 3 լիցքավորիչ, էլեկտրական 2 սալիկ, 2 wi-fi սարք, 1 զույգ զառ, 2 ականջակալ։ Մայիսի 22-ին և 23-ին խուզարկություններ են իրականացվել նաև ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, որի…
Խուզարկություն «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում
Մայիսի 22-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, խուզարկության արդյունքում խցի հեռուստացույցի միջից հայտնաբերել և առգրավել են շարժական 1 wi-fi սարք՝ իր բաժանորդային քարտով և լիցքավորիչով, իսկ ձայնարկիչի բարձրախոսի միջից՝ 1 բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքից։















