fbpx
Իրավական

Խուզարկություն «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում

Մայիսի 22-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, խուզարկության արդյունքում խցի հեռուստացույցի միջից հայտնաբերել և առգրավել են շարժական 1 wi-fi սարք՝ իր բաժանորդային քարտով և լիցքավորիչով, իսկ ձայնարկիչի բարձրախոսի միջից՝ 1 բջջային հեռախոս։

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ