Հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ և այլ արգելված իրեր

Ամենադիտվածներ

ceec6ee7d7f32ae58abdec8edf1bd55f

Քրեակատարողական ծառայությունը հայտնել է, որ 2022 թվականի մարտի 7-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վարչական շենքի ետնամասում գտնվող աղբամանի մոտակայքում առկա է կասկածելի փաթեթ:

«Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ հիմնարկի հետաքննիչը վերոնշյալ տարածքից հայտնաբերել է փաթեթը, որում առկա են եղել հերոին, մեթամֆետամին և մարիխուանա տեսակի թմրամիջոցներին նմանվող, փաթեթների հետ միասին համապատասխանաբար՝ 5.05, 2.65 և 68.15 գրամ քաշերով զանգվածներ, 158 հատ ամիտրիպտիլին և 150 հատ դիմեդրոլ տեսակների դեղահաբեր, ինչպես նաև՝ 23 բջջային հեռախոս, 1 wi-fi սարք, 8 ականջակալ, բջջային հեռախոսի 6 լիցքավորման լար և 1 լիցքավորիչ:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();