Օբամեյանգ

  • Օբամեյանգը շուտով կարող է նոր ակումբ ունենալ

    Օբամեյանգը շուտով կարող է նոր ակումբ ունենալ

    «Մարսելի» կենտրոնական հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է լքել Ֆրանսիայի առաջնությունն ու տեղափոխվել Սաուդյան Արաբիա։ Այս մասին հայտնել է ինսայդեր Բեն Ջեյքոբսը։ Աղբյուրի համաձայն՝ գաբոնցի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Շաբաբը»: Օբամեյանգը նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ ակումբի առաջնահերթ տրանսֆերային նպատակներից մեկն է: Սպասվում է, որ առաջիկայում կողմերը բանակցություններ կվարեն պայմանագրի շուրջ։ Անցած մրցաշրջանում Ֆրանսիայի առաջնությունում Օբամեյանգը անցկացրել…

  • Օբամեյանգը ցանկանում է վերադառնալ Բարսելոնա

    Օբամեյանգը ցանկանում է վերադառնալ Բարսելոնա

    «Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հայտնել է, որ կցանկանար վերադառնալ «Բարսելոնա»: Գաբոնցի հարձակվողի հետ տեսանյութը հրապարակել է DjamLife օգտատերը սոցցանցերում: «Ես կցանկանայի վերադառնալ «Բարսելոնա», բայց կտեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է Օբամեյանգը։ Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտից հետո հաստատ կհեռանա լոնդոնյան թիմից։

  • Չելսին չի կարողանում համաձայնության գալ Կանտեի հետ

    Չելսին չի կարողանում համաձայնության գալ Կանտեի հետ

    «Չելսին» չի կարողանում համաձայնության գալ պաշտպան Նգոլո Կանտեի հետ նոր պայմանագրի շուրջ։ Կանտեի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները սկսվել են դեռ 2021 թվականին։ «Չելսիի» նախկին ղեկավարությունը կիսապաշտպանին առաջարկել է պայմանագիր 3+1 սխեմայով, սակայն բանակցությունները դադարեցվել են, երբ բրիտանական կառավարությունը պատժամիջոցներ սահմանեց Ռոման Աբրամովիչի նկատմամբ։ Կապույտների նոր ղեկավարությունը օգոստոսին Նգոլոյին բանավոր առաջարկել է նոր 2+1 գործարք:…

  • Օբամեյանգը Բարսելոնայից տեղափոխվեց Չելսի

    Օբամեյանգը Բարսելոնայից տեղափոխվեց Չելսի

    Պյեր-Էմերիկ Օբամեյանգը «Բարսելոնայից» տեղափոխվեց «Չելսի»: Գաբոնցի 33-ամյա հարձակվողը լոնդոնյան ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականի ամառ։ «Բարսան» հայտարարեց, որ տրանսֆերային գումարը կազմում է 12 միլիոն եվրո։ 2022 թվականի ձմռանը Պյեր-Էմերիկը խզեց պայմանագիրն Արսենալի հետ և անվճար տեղափոխվեց Բարսելոնա։ Կատալոնական ակումբի կազմում նա 24 խաղում դարձել է 13 գոլի հեղինակ։

  • Մանչեսթեր Յունայթեդն առաջարկ է արել գնել Բարսելոնայի հարձակվողին

    Մանչեսթեր Յունայթեդն առաջարկ է արել գնել Բարսելոնայի հարձակվողին

    «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Պյեր-Էմերիկ Օբամեյանգի ծառայություններով։ «Մանչեսթեր Յունայթեդը» առաջարկ է արել գնել «Բարսելոնայի» հարձակվողին, հայտնում է Ջանլուկա Դի Մարցիոյի կայքի ինսայդեր Նաթան Գիսինգը։ Մանչեսթերյան ակումբը ցանկանում է ուժեղացնել հարձակումը մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը: Իսկ Օբամեյանգը ճանաչվում է որպես պոտենցիալ խթան: Վերջին օրերին գաբոնցին փորձել է պայմանագիր կնքել «Չելսիի» հետ, սակայն ակումբները դեռ չեն կարողանում…

  • Արսենալը զրկել է Օբամեյանգին ավագի թևկապից

    Արսենալը զրկել է Օբամեյանգին ավագի թևկապից

    «Արսենալը» հայտարարություն է տարածել հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի վերաբերյալ։ Գաբոնցին ակումբում կորցրել է ավագի թևկապը վատ կարգապահության պատճառով։ Նա նաև չի խաղա «Վեսթ Հեմի» հետ Պրեմիեր լիգայի 17-րդ խաղում։ Ավելի վաղ նույն պատճառով Օբամեյանգը բաց էր թողել «Սաութհեմփթոնի» դեմ խաղը (3:0):

  • Օբամեյանգը ճանաչվել է Արսենալի 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

    Օբամեյանգը ճանաչվել է Արսենալի 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

    «Արսենալը» հրապարակել է ավարտված՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին: Հայտնի է, որ ստացված ձայների քանակով «Արսենալի» լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել թիմի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որը ստացել է քվեների 74 տոկոսը: Ավարտված մրցաշրջանում Օբամեյանգն «Արսենալի» կազմում մասնակցել է 44 հանդիպման, խփել 29 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում:

  • ՊՍԺ-ն շարունակում է պայքարել Օբամեյանգի համար

    ՊՍԺ-ն շարունակում է պայքարել Օբամեյանգի համար

    ՊՍԺ-ն շարունակում է հետաքրքրված մնալ «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգով: Ակումբը կարծում է, որ «Արսենալը» կհամաձայնի վաճառել խաղացողի տրանսֆերը 36-45 միլիոն ֆունտով: Այս մասին հայտնում է Football.london-ը:      

  • ՊՍԺ-ն հետաքրքված է Արսենալի հարձակվողով

    ՊՍԺ-ն հետաքրքված է Արսենալի հարձակվողով

    «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն: Ակումբը լրջորեն ցանկանում է իր կազմը համալրել գաբոնցի ֆուտբոլիստով: Այս մասին տեղեկանում ենք Le 10 Sport-ից:    

  • Որտե՞ղ կշարունակի Օբամեյանգն իր կարիերան

    Որտե՞ղ կշարունակի Օբամեյանգն իր կարիերան

    Պիեռ Էմերիկ Օբամեյանգի պայմանագիրը «Զինագործների» հետ նախատեսված է մինչև  հաջորդ մրցաշրջանի ավարտը և այն մոտենում է ավարտին։ Օբամեյանգը ցանկանում է շաբաթական 300,000 ֆունտ ստերլինգի ստանալ, որպեսզի մնա ակումբում։ Դա ներկա պահին եղած իր աշխատավարձից շուրջ 30 տոկոսով ավելին է: Եթե «Արսենալը» չկարողանա նվաճել Չեմպիոների լիգայի ուղեգիր, ապա թիմը չի կարող բավարարել Օբամեյանգի ֆինանսական պահանջները։ Դա…

  • Օբամեյանգը այս ձմռանը մտադիր է լքել Արսենալը

    Օբամեյանգը այս ձմռանը մտադիր է լքել Արսենալը

    «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը պատրաստ է լքել լոնդոնյան ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը: Ինչպես հաղորդում է աղբյուրը, չնայած Միկել Արթետայի գլխավոր մարզչի հավանական նշանակմանը՝ Գաբոնի հավաքականի հարձակվողը դժգոհ է մրցաշրջանի մեկնարկից և մտադիր է հեռանալ «Արսենալից»: Ֆուտբոլիստը ուրախ չէ, որ ակումբը Անգլիայի առաջնության լիգայի աղյուսակի 10-րդ տեղում է: Նա…

  • «Արսենալ» – «Տոտենհեմ»՝ գոլառատ հանդիպում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    «Արսենալ» – «Տոտենհեմ»՝ գոլառատ հանդիպում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Այսօր կայացավ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի «Արսենալ» – «Տոտենհեմ» հանդիպումը։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով: Խաղի հաշիվը բացեց Քրիստիան Էրիկսենը՝ 10-րդ րոպեին: Առաջին խաղակեսում գոլով աչքի ընկավ Գարի Քեյնը՝ հաշիվը դարձնելով 2-0: Միայն առաջին խաղակեսի ավարտին զինագործներին հաջողվեց կրճատել հաշիվը՝ շնորհիվ Լակազետի գոլի: Երկրորդ խաղակեսում Օբամեյանգը հավասարեցրեց խաղի հաշիվը: Նշենք, որ 67-րդ րոպեին փոխարինման…

  • ԱՊԼ-ի շրջանակներում կայացավ Նյուքասլ-Արսենալ հանդիպումը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ԱՊԼ-ի շրջանակներում կայացավ Նյուքասլ-Արսենալ հանդիպումը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Անգլիայի Պրեմիեր Լիգայի շրջանակներում այսօր կայացավ «Արսենալի» խաղն ըննդեմ «Նյուքասլ Յունայթեդի»: Խաղն ավարտվեց 0-1 հաշվով՝ զինագործների հաղթանակով: Հանդիպման միակ գոլի հեղինակը դարձավ Օբամեյանգը, ով խաղի 58-րդ րոպեին Մեյթլենդ Նայլզի փոխանցումից հետո գրավեց հակառակորդի դարպասը: https://www.youtube.com/watch?v=yHjelhLCS2c  

  • Օբամեյանգը ծաղրել է Օզիլին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

    Օբամեյանգը ծաղրել է Օզիլին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

    Լոնդոնի «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը ծաղրել է թիմակից Մեսութ Օզիլին մազերի գույնի համար։ Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը դարձել է շիկահեր։ Օբամեյանգը Օզիլին համեմատել է կանանց ԱՄՆ-ի հավաքականի խաղացող Մեգան Ռապինոյի հետ։

  • Մխիթարյանը ևս ներկայացրել է Արսենալի արտագնա մարզաշապիկը

    Մխիթարյանը ևս ներկայացրել է Արսենալի արտագնա մարզաշապիկը

    «Արսենալի» հարձակման գծի առաջատարները՝ Հենրիխ Մխիթարյանը, Պյեր-Էմերիկ Օբամեյանգն ու Ալեքսանդր Լակազետը մասնակցել են գովազդային ֆոտոշարքի՝ ներկայացնելով «զինագործների» 2019/20 մրցաշրջանի արտագնա մարզաշապիկը: «Արսենալի»՝ արտագնա խաղերի մարզաշապիկը դեղին է: Այն արտադրել է գերմանական adidas ընկերությունը: Հայաստանի հավաքականի ավագը ֆոյսբուքյան իր էջում հրապարակել է յուրահատուկ ֆոտոշարքի լուսանկարները: https://www.facebook.com/HenrikhMkh/posts/2430005047060184