fbpx
Սպորտ

Չելսին չի կարողանում համաձայնության գալ Կանտեի հետ

«Չելսին» չի կարողանում համաձայնության գալ պաշտպան Նգոլո Կանտեի հետ նոր պայմանագրի շուրջ։

Կանտեի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները սկսվել են դեռ 2021 թվականին։ «Չելսիի» նախկին ղեկավարությունը կիսապաշտպանին առաջարկել է պայմանագիր 3+1 սխեմայով, սակայն բանակցությունները դադարեցվել են, երբ բրիտանական կառավարությունը պատժամիջոցներ սահմանեց Ռոման Աբրամովիչի նկատմամբ։

Կապույտների նոր ղեկավարությունը օգոստոսին Նգոլոյին բանավոր առաջարկել է նոր 2+1 գործարք: Ներկա պահին կիսապաշտպանը համաձայն չէ այս տարբերակին, քանի որ կցանկանար ավելի երկար պայմանագիր կնքել, հայտնում է The Athletic-ը։

31-ամյա ֆրանսիացին հաջորդ ամառ կհեռանա ակումբից անվճար տրանսֆերով, եթե բանակցություններում առաջընթաց չգրանցվի:

Այս ամառ «Չելսին» 2 + 1 պայմանագիր կնքեց 33-ամյա հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հետ, իսկ հուլիսին չորս տարվա պայմանագիր կնքվեց Կանտեի հասակակից Կալիդու Կուլիբալիի հետ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ