Օդային հարձակում
ՀԱՄԱՍ-ը դատապարտում է Գազայի ոստիկանական մեքենայի վրա իսրայելական օդային հարձակումը
ՀԱՄԱՍ-ը խստորեն դատապարտել է իսրայելական օդային հարձակումը, որի հետևանքով Գազայում զոհվել է ոստիկանության տնօրենը և ութ սպաներ՝ անվանելով այն «դաժան հանցագործությունների» և «անօգուտ փորձերի շարունակություն՝ խառնաշփոթ տարածելու համար»։
Թել Ավիվում դարձյալ հնչել է օդային հարձակման ազդանշան
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Թել Ավիվում և նրա արվարձաններում դարձյալ հնչել է օդային հարձակման ազդանշան։ Մայիսի 12-ի առավոտյան Գազայի հատվածում պաղեստինյան խմբավորումները շարունակել են հրթիռակոծել Իսրայելի տարածքները: Առավոտյան Աշխելոնում և Գազայի հատվածին հարակից բնակավայրերում օդային հարձակման ազդանշաններ են հնչել: Ավելի վաղ հայտնել էինք, որ իսրայելական բանակի հաղորդմամբ՝ ավելի քան 1600 հրթիռ է արձակվել դեպի Իսրայել:
Ասադի օդուժի հարձակումների հետևանքով Սիրիայում 100-ից ավելի խաղաղ բնակիչ է զոհվել. ՄԱԿ
ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայում ավելի քան հարյուր խաղաղ բնակիչ է զոհվել Ասադի ուժերի կողմից օդային հարձակումների հետևանքով: Վերջին տասն օրվա ընթացքում Բաշար Ասադի կառավարության և դաշնակիցների օդային հարձակումների հետևանքով Սիրիայում ավերվել են հիվանդանոցներ, դպրոցներ, հացատներ և շուկաներ, ինչը հանգեցրել է 103 խաղաղ բնակչի մահվան, հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը՝ հավելելով, որ…



