օդանավակայաններ

  • Մոսկվայում 50 ավիաչվերթ է կասեցվել կամ հետաձգվել եղանակի պատճառով

    Մոսկվայում 50 ավիաչվերթ է կասեցվել կամ հետաձգվել եղանակի պատճառով

    Մոսկվայի մարզում վատթարացած եղանակային պայմանների պատճառով Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում կասեցվել կամ հետաձգվել է շուրջ 50 ավիաչվերթ: Օդերևութաբանները գնահատել են եղանակային վտանգի «դեղին» աստիճան: Այս մասին հայտնում է life.ru-ն: Դոմոդեդովոյում կասեցվել է 12 չվերթ, Վնուկովոյում՝ 6 չվերթ: Այս երկու օդանավակայաններում նաև հետաձգվել է 24 չվերթ, իսկ Շերեմետևոյում՝ ևս 30 չվերթ: Մինչ այս արդեն հաղորդվել էր, որ…

  • ԱՄՆ-ում ցրտերի հետևանքով հազարավոր չվերթներ են չեղարկվել

    ԱՄՆ-ում ցրտերի հետևանքով հազարավոր չվերթներ են չեղարկվել

    Միացյալ Նահանգների Միջին Արևմուտքում հաստատված սաստիկ ցրտերը հանգեցրել են հազարից ավելի չվերթերի չեղարկման, քանի որ օդանավակայանների աշխատակիցները չեն կարողանում էքստրեմալ ջերմաստիճանի պայմաններում նախապատրաստել թռիչքների իրականացումը, հայտնել է CNN-ը: United Continental ավիաընկերությունը չեղարկել է Չիկագոյի Օ՛Հարա օդանավակայանից պլանավորված 600 չվերթերի մոտ 80 տոկոսը. այս միջոցը գործում է երեքշաբթիից մինչև հինգշաբթի առավոտ: Southwest Airlines-ը, որը բազավորվում է…

  • Գերմանիայում վեց օդանավակայանում համաժամանակյա գործադուլ տեղի կունենա

    Գերմանիայում վեց օդանավակայանում համաժամանակյա գործադուլ տեղի կունենա

    Գերմանիայում օդանավակայանների անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցների աշխատավարձը բարձրացնել պահանջող Verdi արհմիությունն ընդլայնել է օդանավակայանների թիվը, որտեղ հունվարի 15-ին նախազգուշական գործադուլ տեղի կունենա: Ինչպես հայտնում է DW.com-ը՝ հղում անելով արհմիության ներկայացուցչին, Ֆրանկֆուրտից բացի, գործադուլին կմիանան նաև Հանովերի, Բրեմենի, Գալլեի, Դրեզդենի և Էրֆուրտի օդակայանները: Աղբյուրի խոսքով՝ ուղևորներին խորհուրդ է տրվել պատրաստվել օդային հաղորդակցության զգալի խափանումներին: Հանովերի և…

  • Գերմանիայի երեք օդանավակայանում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել գործադուլի կապակցությամբ

    Գերմանիայի երեք օդանավակայանում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել գործադուլի կապակցությամբ

    Գերմանիայի երեք օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել անվտանգության ծառայության աշխատողների գործադուլի կապակցությամբ, ասված է Շտուտգարտի, Քյոլն/Բոննի և  Դյուսելդորֆի օդանավակայանների մամուլի հաղորդագրությունում: Այսպես, Դյուսելդորֆում չեղարկվել են 570 չվերթներից 350-ը, Քյոլն/Բոննում՝ ավելի քան 130-ը: Շտուտգարտի օդանավակայանում կչեղարկվի շուրջ 500 չվերթ: Չվացուցակի այս փոփոխությունները կվերաբերեն մոտավորապես 110 հազար ուղևորների: Անվտանգության ծառայության աշխատակիցների գործադուլը կտևի մինչև հունվարի 11-ի ժամը…

  • Թուրքիան օդանավակայաններում անվտանգության համար գանձում կմտցնի

    Թուրքիան օդանավակայաններում անվտանգության համար գանձում կմտցնի

    Թուրքիայի իշխանությունները որոշել են 2019թ.-ի հունվարի 1-ից երկրի օդանավակայաններում անվտանգության ապահովման համար նոր գանձում մտցնել, հաղորդում է TASS-ը: Գործակալության տվյալներով, Թուրքիան մտադիր է 1,5 եվրո, իսկ երկրի որոշ օդանավակայաններում 1 եվրո գանձում իրականացնել: Ինչպես նշվել է, զբոսաշրջային քաղաքների օդանավակայանները ենթակա չեն լինի ուղևորներից լրացուցիչ գանձումների: Ընդ որում դա վերաբերում է միայն օտարերկրյա զբոսաշրջիկներին: Ավելի վաղ…

  • Նախատեսվում է կատարել շուրջ 38.2 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում

    Նախատեսվում է կատարել շուրջ 38.2 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում

    Կառավարությունը հաստատել է «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների 2018-2022 թթ. մաստեր պլանը: Ըստ այդմ՝ նախատեսվում է կատարել շուրջ 38.2 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որի արդյունքում նախատեսվում է ապահովել ICAO ապահովության ստանդարտները, օդանավակայանի թողունակությունը համապատասխանեցնել ուղևորահոսքի նախատեսվող աճին, հասնել IATA –ի ծառայությունների մատուցման C մակարդակի, բարելավել անվտանգության մակարդակը և համապատասխանեցնել միջազգային նոր ստանդարտներին: Հաղորդում է…