Օնիկ Գասպարյան
ԱՀ նախագահը ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, քննարկվել են բանակաշինությանը և պաշտպանության ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը շնորհավորել է…
ՀՀ վարչապետը ներկայացնում է Ոստիկանության, ԱԱԾ և ԶՈւ Շտաբի ղեկավարներին (ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանին, ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանին, բարձրագույն սպայակազմին է ներկայացրել Զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին: Հայտնենք, որ նրանք այս պաշտոններին են նշանակվել երեկ` հունիսի 8-ին: Ավելի մանրամասն կարող եք դիտել տեսանյութերում: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/186875199333111/?v=186875199333111 https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/202988840822730/?v=202988840822730…
ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալն ընդունել է քաղաքացիների
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին: Ծանոթանալով ներկայացված խնդիրներին՝ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներին՝ դիմումատուներին աջակցելու հնարավոր տարբերակները քննարկելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
ՀՀ ԶՈւ ներկայացուցիչն այցելել է Պաշտպանության բանակ
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում սեպտեմբերի 26-ին պաշտպանության բանակի՝ ռազմավարական զորավարժությանն ընդգրկված միավորումներից մեկն է այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի հետ Օնիկ Գասպարյանը մասնակցել է միավորման հրամանատարական կետերում տեղի ունեցած լսումներին, որի ժամանակ միավորման հրամանատարը ներկայացրել է…
Զինված ուժերի ղեկավար կազմում լուրջ փոփոխություններ են սպասվում
Իշխանության ներսում ցանկություն ունեն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Օնիկ Գասպարյանին նշանակել ԶՈւ շտաբի պետ Արտակ Դավթյանի փոխարեն՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Իսկ, ահա, Արտակ Դավթյանին հնարավոր է՝ տանեն Մովսես Հակոբյանի տեղը՝ զինվորական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնին: Բանն այն է, որ այդ պաշտոնը նախկինում ենթարկվում էր…
Նախագահի հրամանագրով կոչումներ են շնորհվել մի շարք բարձրաստիճան պաշտոնյանների
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով մի շարք բարձրաստիճան պաշտոնյանների շնորհվել են կոչումներ, մասնավորապես. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հայկ Մկրտիչի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Վիկտորի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: Հայաստանի Հանրապետության ազգային…
Սահմանադրության օրվա կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը որոշել է կոչումներ շնորհել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ որոշում եմ կայացրել. – ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, – ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ Թեմուր Շահնազարյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում, – ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շնորհել արդարարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստճան,…
Դավիթ Տոնոյանը առաջնագծում է
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է առաջնագիծ՝ զինված ուժերի առաջապահ դիրքեր։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է լուսանկարներ, որոնց համաձայն՝ Տոնոյանին են ներկայացրել առաջնագծի այդ սեկտորի իրավիճակը։ Տոնոյանին ուղեկցել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանը։
ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասը բերվել է «Բարձր» մարտական պատրաստականության
Փետրվարի 20-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը և հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում Արցախում գտնվող ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հետևել են զորամասի բերումը «Բարձր» մարտական պատրաստականության աստիճանի պարապմունքներին, որից հետո անձնակազմը, դուրս գալով մարտական կիրառման շրջաններ, անցել է առաջադրված…
Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ և զորավարժարանում հետևել ցուցադրական հատուկ մարտավարական հարձակողական զորավարժություններին: Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է առաջնագծում առկա իրավիճակին, այնուհետև նրան են ներկայացվել ինժեներական և ամրաշինական կառուցվածքները, հուսալի…










