Օնիկ Գասպարյան
Հայոց բանակի զինվորի ու սպայի սխրանքը երբեք չի մոռացվի․ Օնիկ Գասպարյանի շնորհավորանքը
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի կազմավորման 29-ամյակի առթիվ։ Ուղերձում ասվում է․ «Հարգելի΄ զինակից ընկերներ, Այսօր մեր զինված ուժերի կազմավորման 29-ամյակն է: Յուրաքանչյուրիս համար պատմական նշանակություն ունեցող այս օրը մենք նշում ենք դառնության զգացումով, բայց մեր սրտերը լցված են նաև հպարտությամբ: 2020թ. սեպտեմբերի 27-ին զինված ուժերը պատվով ընդունեցին նետված մարտահրավերը…
Օնիկ Գասպարյանը ընդունել է ԱՄՆ դեսպանին
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հունվարի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին: Այս մասին տեղեկանում ենք պաշտպանության նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, նախանշվել են համագործակցության հետագա ծրագրերը։…
Անհետ կորած զինծառայողների ծնողներից 3-ին ընդունել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը
Էջմիածնի զորամասերից մեկից մարտական գործողությունների մեկնած և անհետ կորած համարվող զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր պաշտպանության նախարարության դիմաց էին հավաքվել: Նրանց օրեր առաջ ՌՈ ներկայացուցիչը վստահեցրել էր, որ այսօր հանդիպում կունենան ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ: ՀՀ ՊՆ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ժամը 16։30-ին ընդունել է երեք ծնողների և նրանց…
Օնիկ Գասպարյանի հրաժարականի մասին լուրերը կեղծ են
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հրաժարականի մասին տարբեր լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Մենք ընկճվելու իրավունք չունենք․ Օնիկ Գասպարյանի ուղերձը
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հանդես է եկել ուղերձով, որում ասվում է․ «Հարգելի հայրենակիցներ, զինակից ընկերներ. 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի, նրա դաշնակից Թուրքիայի և ներգրավված վարձկան-ահաբեկիչների կողմից սանձազերծած պատերազմը հայկական զինված ուժերն ընդունեցին պատվախնդրորեն ու պատերազմի առաջին իսկ վայրկյաններից կատարեցին իրենցից կախված հնարավոր ու անհնարին ամեն ինչ։ Հայ զինվորն անձնվիրաբար մարտնչեց,…
Վարչապետը հանդիպել է ԱԳ և պաշտպանության նախարարների, ԶՈՒ ԳՇ պետի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պաշտպանության եւ Արտաքին գործերի նախարարներ՝ Դավիթ Տոնոյանի և Զոհրաբ Մնացականյանի, ինչպես նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ու ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Կարեն Աբրահամյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը եւ առաջիկա անելիքները: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=5199619110063149&id=100000453356168
Վարչապետն այդ որոշումը կայացրել է նաև իմ առաջարկությամբ․ Օնիկ Գասպարյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ հայտարարությունը ստորագրել է և այդ որոշումը կայացրել է նաև իմ առաջարկությամբ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը: «Վարչապետն այդ որոշումը կայացրել է իմ առաջարկությամբ՝ հաշվի առնելով ստեղծված իրադրության բազմակողմանի…
Օնիկ Գասպարյանի հին ուղերձը փոխվել է և ներկայացվել որպես նոր․ Infocheck
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշաննա Ստեփանյանը Facebook-ի իր էջում կիսվել է նյութով, որին կից գրել է․ «ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի նախկինում հղված կոչի որոշ հատվածներ, որոնք ժամանակագրական տվյալներ են պարունակում, փոխվել են և ներկայացվել որպես նոր ուղերձ։ Հորդորում ենք հետևել միայն պաշտոնական աղբյուրներից տարածվող տեղեկություններին և ուղերձներին»։ Օնիկ Գասպարյանի կոչի հին լինելու հանգամանքի…
Նախագահի հրամանագրով Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհվեց
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհելու մասին, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ…
Վարչապետը միջնորդել է Օնիկ Գասպարյանի գեներալ-գնդապետի կոչում շնորհելու մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հանրապետության նախագահին միջնորդություն եմ ներկայացրել ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Հարությունյանին գեներալ-մայորի, ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին գեներալ-մայորի, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհելու մասին»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2780375175616193?__cft__%5B0%5D=AZXIy9BDPO2cx5Ww-PIj5AxO9ksb6JZS1V4MZ6N-ha5bq-MTLSBftwPfagZA8JTMC2VckgKqLXy1iAE-X-VXDasmX5Q6lLBZyTe-rjknddufxANs6PBLCPL0TrWATWsc4OxXhhhQo3xAUuvrIR7zwn50qb8mOQkTJ6Yko_Fdq0WqwwPJGM-raAQ2oxILhYvSDzM&__tn__=%2CO%2CP-R
Թշնամին Օնիկ Գասպարյանին վերագրվող կոչ է տարածել
Այսօր հակառակորդը դիմել է հերթական տեղեկատվական սադրանքին: Էլեկտրոնային հասցեից, որում ներառված են ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի անունն ու ազգանունը տարածվել է իբրև թե ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի կոչը: «Կոչի» վերջում այսպիսի արտահայտություն կա. «Մենք կորցրեցինք Արայիկ Հարությունյանին ևԴավիթ Տոնոյանին»: https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3299020546800749
ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ուղերձով է հանդես եկել
ՀՀ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի ուղերձով է հանդես եկել, որում ասված է․ «Հայոց փառապանծ բանակի գեներալներ, սպաներ, սերժանտներ, զինվորներ, իմ զինակից ընկերներ, Ժամն է ևս մեկ անգամ հաստատելու հայոց զինական ուժի փառքը: Լավագույն հայորդիների հազարավոր կյանքերի և արյան գնով վաստակած մեր ազատությունն ու անկախությունը նորից վտանգված է: Ադրբեջանը, ոգեկոչվելով մեր ազգի դարավոր թշնամու՝…
Հայաստանի և Արցախի ամեն սանտիմետրը մեզ համար հայրենիք է․ Օնիկ Գասպարյան
ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության տոնի առթիվ։ Ուղերձում ասվում է․ «Սիրելի´ հայրենակիցներ, զինվորական գործին նվիրյալ ընկերներ, զինծառայողներ, այսօր մեր երկրի կարևորագույն տոներից մեկն է՝ Անկախության օրը։ Անկախությունը դարեր շարունակ երանելի փափագ է եղել մեր նախնիների, մեր պապերի, մեր ծնողների համար, և, ցավոք, այն մեզ չի ժառանգվել սերնդեսերունդ,…
Օնիկ Գասպարյանը հանդիպել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Վալերի Գերասիմովի հետ
Աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի և ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հանդիպումը: Այս մասի իր Facebook-ի էջում գրել է Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի աշխատակազմի լրատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանը: https://www.facebook.com/samvel.asatryan.5074/posts/363999977960056







